>

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն քիչ առաջ անցկացրած արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Վրաստանում արձանագրվել է նոր կորոնավիրուսի առաջին դեպքը:




Քոչարյանի զոհերը

Վարակը հաստատվել է Վրաստանի քաղաքացու մոտ, ով երեկ Ադրբեջանից է մուտք գործել Վրաստան: Պացիենտն այժմ գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում: Նա մոտ 50 տարեկան տղամարդ է:




Վարակ ձեռք բերած տղամարդն իր ընկերոջ հետ մեկ շաբաթ ճամփորդել է Իրանում: Երեկ Ադրբեջանի տարածքով վերադարձել է Վրաստան:


Այժմ տղամարդը գտնվում է կարանտինի մեջ, այլ մարդկանց հետ շփում չունի:


Առողջապահության նախարարը Վրաստանի բնակչությանը կոչ է արել չմատնվել խուճապի ու վստահեցրել է, որ տարվում են անհրաժեշտ կանխարգելիչ աշխատանքներ:

Сообщение Վրաստանում արձանագրվեց կորոնավիրուսի առաջին դեպքը․ Մանրամասներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->