>

Հարավկորեական Տեգու քաղաքի դեղատան մոտ հսկայական հերթ է գոյացել։ Մարդիկ խուճապահար վազել են բժշկական դիմակներ գնելու` հույս ունենալով գոնե ինչ–որ կերպ պաշտպանվել կորոնավիրուսից։

Սեուլը հայտնել է մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվելու 169 նոր դեպքի մասին։ COVID-19–ով վարակվելու դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 1146 մարդ։




Քոչարյանի զոհերը

153-ը հիվանդացել են Տեգու քաղաքում և հարևան Հարավային Քենսան գավառում։




Վարակակիրների մասին հայտնել էին նաև Հարավային Կորեայի գրեթե բոլոր խոշոր գավառներում և քաղաքներում։ Մասնավորապես, Սեուլում 4 նոր դեպք է գրանցվել, Պուսանում` 8։


Ներկա պահին Հարավային Կորեայում նոր վիրուսից 11 մարդ է մահացել, այդ թվում Մոնղոլիայի 36-ամյա մի քաղաքացի, որին հոսպիտալացրել էին լյարդի փոխպատվաստման համար։

Կորոնավիրուսով հիվանդների թվով Հարավային Կորեան Չինաստանից հետո 2-րդ տեղն է զբաղեցնում։


Տեսանյութում կարող եք տեսնել, թե ինչպես են խուճապահար մարդիկ հսկայական հերթ առաջացրել դեղատան մոտ։

Աղբյուր՝ Sputnik Armenia


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->