>

Սկեսուրս մեզ միշտ ուրախացնում է իր պատրաստած ուտեստներով և հատկապես կարկանդակներով։ Դրանք միշտ առանձնահատուկ են ստացվում՝ տարբեր միջուկների շնորհիվ։

Այսօր կիսվում եմ կաղամբով կարկանդակի բաղադրատոմսով։




Քոչարյանի զոհերը

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ալյուր՝ 800գ
  • ջուր՝ 420մլ
  • խմորիչ՝ 12գ
  • աղ՝ 1թ․գ․




միջուկի համար․

  • կաղամբ՝ 2 կգ
  • սոխ՝ 3 հատ
  • չորացրած անանուխ 1/4 թ․գ․
  • ցանկացած կանաչի

Պատրաստման եղանակ․

Խառնել խմորիչը գոլ ջրի հետ, ավելացնել ալյուրը, աղը, խմոր հունցել։ Ծածկել տոպրակով, սրբիչով և թողնել տաք տեղում, որ բարձրանա։


Այդ ընթացքում մանր կտրատել բանջարեղենը, տապակել ձեթով։

Ավելացնել անանուխը և աղը, շոգեխաշել՝ մինչ պատրաստ լինելը։

Մանր կտրատել կանաչին և խառնել կաղամբի հետ։


Խմորից փոքր կտորներ կտրել և ձեռքով հարթեցնել։

Միջուկ դնել, կարկանդակ ձևավորել և տապակել երկու կողմից՝ մեծ քանակությամբ տաքացած ձեթի մեջ։

Պատրաստի կարկանդակները դնել անձեռոցիկի վրա, որ ավելորդ ձեթը ներծծվի։

Բարի ախորժակ։

 

Сообщение Սկեսուրիս տված բաղադրատոմսը․ այս միջուկով կարկանդակները պատրաստվում են արագ, ստացվում են շատ համեղ և ախորժելի появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->