>

Տևական ժամանակ է, որ ես բարձրաձայնում եմ առողջապահության ոլորտի առջև ծառացած խնդիրների և ոլորտի այսօրվա ղեկավարության ապիկար աշխատաոճի մասին:

Այսօր այդ աշխատաոճի արգասիքները տեսնում են և իրենց խաբված են համարում բոլորը…

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի այդ համոզմունքն ապրում է յուրովի․ քաղաքացին տեսնում է, որ մինչև հիմա հսկայական գումարներ է ծախսում իր առողջությունը վերականգնելու վրա, բժիշկը տեսնում է, որ իր կոլեգային ոստիկանություն են տանում, պատգամավորը տեսնում է, որ կառուցողական քննադատությանը տրվում է ստոր ձևակերպում և այս ամենը գրեթե ամեն օր:




Քոչարյանի զոհերը

Առողջապահության ոլորտի՝ նախարարի և իր թիմակիցների կողմից արհեստականորեն ստեղծվող այս խառնաշփոթը ձեռնտու է միայն նախարարին և իր թիմակիցներին, քանզի խառնաշփոթի մեջ նրանք կարողանում են թաքցնել սեփական ապիկարությունը:




Առողջապահության նախարարի թիմն արդեն նույնիսկ չունի համախոհներ բժիշկների շրջանում, և դրանով է պայմանավորված, որ այս կամ այն պաշտոններին՝ կլինի դա փոխնախարար, թե հիվանդանոցի տնօրեն, նախարարը նշանակում է ՊԵԿ տեսուչներ՝ պատճառաբանելով դա նրանով, որ իրենք ընդամենը «ադմինիստրատիվ աշխատող» են:

Ոլորտում հաստատվում է բռնապետություն: Բժիշկների նկատմամբ կիրառվում են ռեպրեսիաներ՝ ընդհուպ մինչև ոստիկանության ներգրավում: Նման երևույթ չի եղել երբևիցե:


Նախարարությունը քողարկում է իր տապալված ծրագրերի մասին տեղեկատվությունը… Նախարարությունը վտանգի տակ է դնում ազգային անվտանգությունը:

Չե՞ք կարծում, որ խիստ տարօրինակ է, որ կորոնավիրուսի տարածման վտանգի առկայության դեպքում հիվանդների հոսպիտալացման և բուժման հիմնական դերակատար «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավարությունը և անձնակազմը լռում են, այնինչ կան բազմաթիվ հոսպիտալացված մարդիկ «կորոնավիրուսի» կասկածով: Չե՞ք կարծում, որ տարօրինակ է, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում որևէ նկարահանում չի թույլատրվում, նույնիսկ Հ1-ի նկարահանումները:

Այ սա է խուճապ առաջացնում՝ փակ աշխատանքը:


Իսկ ի՞նչ է անում նախարարությունը, որպեսզի թեման ցրի… Ճիշտ է, «զբաղմունք» է հորինում «ժողովրդի» համար, որպեսզի շեղի ուշադրությունը․ աշխատանքից ապօրինի հրամանով ազատում է «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» տնօրենին և ողջ լրատվական դաշտի ու մասնագիտական հանրության ուշադրությունը ֆիքսվում է այդ փաստի վրա, և մի պարզ հարց մնում է անպատասխան՝ ինչպե՞ս է պատահում, որ Իրանում և Վրաստանում, որտեղ ամեն օր մեր քաղաքացիների ելումուտն է լինում, առկա են «կորոնավիրուսով» հիվանդներ, իսկ մեզ մոտ, որտեղ սահմանները ուշ փակվեցին, և որտեղ բժշկական դիմակները «առողջապահության նախարարի» գնով են վաճառում, «կորոնավիրուս» չկա:

Հարգելի ընկերներ, կոլեգաներ, հետևորդներ,

Մեզ վրա է մնալու տապալված առողջապահական համակարգի վերակենդանացման ամբողջ բեռը… Համախմբումն անխուսափելի է… Օր առաջ պետք է համախմբվել, որ հնարավոր լինի դիմակայել երկրի առողջապահական ոլորտում տեղի ունեցող ապօրինություններին և անարդարություններին:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/431267584014616


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->