>

Տեղեկություններ են տարածվել, թե «Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոնից մեկ հիվանդի բարձր ջերմությամբ տեղափոխել են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց և հիվանդի մոտ ի հայտ եկած ախտանիշները բժիշկների կողմից կասկածվում է կորոնավիրուսի հավանականություն:




Քոչարյանի զոհերը

Նշվում է, որ հիվանդը 20 օր շարունակ ջերմային տենդի մեջ է գտնվել, դիմելով «Արմենիա» ԲԿ, 2 ժամ տևած հետազոտություններից անմիջապես հետո տեղափոխվել է ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց:




ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից հերքեցին տեղեկությունը՝ նշելով, որ սխալ լուրեր են տարածվել և «Արմենիա» Հանրապետական ԲԿ-ից ոչ մի հիվանդ իրենց մոտ չի տեղափոխվել։


«Մեզ մոտ կորոնավիրուսով հիվանդ չկա»,- վստահեցրին հիվանդանոցից։

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ շարունակվում են նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) դեմ պայքարի համալիր միջոցառումները: Բժշկական կազմակերպություններն ապահովված են անհրաժեշտ բժշկական պարագաներով:


Երկիր է ներկրվել նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) ախտորոշման համար թեստերի նոր խմբաքանակ: Չնայած Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից

Նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) բուժման ուղղությամբ այսօր որևէ կոնկրետ դեղ չի առաջարկվում, նախարարության մասնագետները ուսումնասիրել են թե՛ Չինաստանի, թե՛ այլ երկրների կողմից առաջարկվող փորձը, ինչի արդյունքում մշակվում է նոր կորոնավիրուսային վարակով (CՕVID-19) պացիենտների վարման ընթացակարգ։

Сообщение «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը հայտարարություն տարածեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->