>

Alternativ.am-ի աղբյուրների փոխանցմամբ, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից մեկ հիվանդի բարձր ջերմությամբ տեղափոխել են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց:


Ըստ հիվանդի մոտ ի հայտ եկած ախտանիշների բժիշկների կողմից կասկածվում է կորոնավիրուսի հավանականություն:







Քոչարյանի զոհերը

Ընդգծենք, որ դեռևս հաստատված չէ վարակակիր լինելու հանգամանքը:


Նշենք, որ հիվանդը 20 օր շարունակ ջերմայն տենդի մեջ է գտնվել, որից հետո, դիմելով «Արմենիա» ԲԿ, 2 ժամ տևած հետազոտություններից անմիջապես հետո տեղափոխվել է ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց:

Հանրությանը հորդորում ենք խստիվ պահպանել հիգիենայի կանոնները:


Մանրամասներ հայտնի դառնալուն պես կհաղորդվեն:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->