>

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.




Քոչարյանի զոհերը

«Թյուրիմացաբար «Սահմանադրական դատարան» հորջորջված, կնիքները, մուրճերը և աթոռները բռնազավթած կազմակերպված քրեական խմբավորում-բանդան թքեց պարզած ձեռքի մեջ և որոշեց մնացած մեկ ամիսը շարունակել մնալ իր նույն կարգավիճակով, հույս փայփայելով, որ դա ինչ-որ բան է փոխելու։




Ես լուրջ հիմքեր ունեմ կասկածելու, որ այդ մեկ ամիսը մնալու դիմաց նրանց ավելի շատ փող են խոստացել ու հույս տվել, որ «ամեն ինչ լավ է լինելու, պահեք բաստիոնը»։


Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունը քսան տարի շարունակաբար ապականած բանդայի բորենու էությունը, կոչ եմ անում էականորեն և որակապես ուժեղացնել ներքին անվտանգության համակարգերը բոլոր հնարավոր միջոցներով։


Չկա ստորություն, որին մեջքից կրակող, լպրծուն, անբարոյական թափթփուկն ընդունակ չլինի։

Իսկ ամսի հինգին մենք ձեր բոլոր «քաղաքական մուրազների» վրա սև քար ենք քաշելու։
Շարժվում ենք առաջ»։

Сообщение Ես լուրջ հիմքեր ունեմ կասկածելու, որ այդ մեկ ամիսը մնալու դիմաց նրանց ավելի շատ փող են խոստացել ու հույս տվել, որ «ամեն ինչ լավ է լինելու, պահեք բաստիոնը»․ Ռուբեն Մեհրաբյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->