>

Ֆեսբուքյան օգտատեր  Դավիթ Ջալալյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․

Ռոբերտ Քոչարյանի կորոնավիրուսը․ Ինչպես պաշտպանվել վտանգավորի ինֆեկցիայից․․․․




Քոչարյանի զոհերը

Այսօր արդեն վստահաբար կարող ենք ասել, որ մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում կորոնավիրուս կոչեցյալը Հայաստան բերելու համար։ Ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե հասարակությանը մատուցվում է տեղեկություն վիրուս կոչեցյալի կործանիչ հետևանքների մասին։ «Հրատապ․ Կորոնավիրուսը հասավ Խորվաթիա», «Կորոնավիրուսը Հայաստանի սահմանին է» և նմանատիպ այլ վերնագրերով լուրերը դարձել են մեր կյանքի ուղեկիցը։




Ի դեպ, կորոնավիրուսի Խորվաթիա հասնելու և այդ տեղեկության հրատապ տարածման հեղինակը գործընկերս է ով աշխատում է մեր երկում բարձր վարկանիշ ունեցող լրատվամիջոցներից մեկում։ Լրագրողական էթիկայի կաննոններից ելնելով չեմ նշում նրա անունը։ Արդյո՞ք կարելի է հրատապ տեղեկություն համարել վիրուսի Խորվաթիա հասնելը։ Պատասխանը թողնում եմ ընթերցողիս հայեցողությանը։

Նշեմ միայն, որ եթե նույնիսկ կորոնավիրուսը (եթե նման վիրուս իսկապես գոյություն ունի և այն ֆեյք չէ) հասնի Հայաստան, տվյալ տեղեկությունը հրատապ որակելը մեղմ ասած ճիշտ չի լինի։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական տվյալների համաձայն սովորական գրիպից տարեկան միջինը մոտ 650 մարդ է մահանում։ Այստեղ հարց է ծագում, ինչո՞ւ ոչ ոք չի խոսում գրիպի տարածման, կամ գրիպից մահացածների մասին։ Կորոնավիրուսից անհամեմատ ավելի քիչ մարդիկ են մահացել մինչ օրս և մեծ թվով մարդիկ արդեն իսկ ապաքինվել են։ Իմ խորին համոզմամբ, կորոնավիրուսը աշխարհի մակարդակով գլոբալ բուտաֆորիա է, որի նպատակներիի և հետևանքների մասին կիմանանք ավելի ուշ։ Այն, որ կորոնավիրուսը «ռասկրուտկա» է արվում գլոբալ մակարդակով ևս պարզ է։


Իսկ ինչու է, կորոնավիրուսը «սուպերռասկրուտկա» արվում հատկապես Հայաստանում։ Ինչու կորոնավիրուսին, նախորդած հայտնի և հնչեղ վիուսները ինչպիք էին թռչնի կամ խոզի գրիպը հայ հասարակության շրջանում ոչ միայն սարսափ չէին առաջացնում, այլև մեծամասնաության կողմից դիտվում էին մատների արանքով։ Պատասխանը պարզ է և հստակ։ Այն ժամանակ կորոնովիրուսի հայկական ֆան ակումբի անդամներն իշխանական ճամբարում էին և նրանց ամենևին էլ ձեռնտու չէր հասարակական պանիկան։

Հիմա նույն մարդիկ համախմբված են ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի կողքին։ Հիբրիդային պատերազմի ընթացքում ավելի լավ նվեր քան կորոնավիրուսն է ուղղակի դժվար է պատկերացնել։ Իսկ առջևում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն է, որը կարող է կոտրել ժողովրդի դեմ մղվող պատերազմի հրամանատարների ողնաշարը։ Ու հիմա կորոնապիցցայի երկրպագուները սրտատրոփ սպասում են թե երբ է որոշ դիտարկումներով ֆեյք վիրուսը այցելելու Հայաստան։ Հավատացեք ,այդ դեպքում Քոչարյանը և նրա թիմը միջոց չի խնայի երկրում իրական քաոս ստեղծելու համար։


Արդեն այսօր սև ուժերը կոչ են անում չմասնակցել Մարտի 1-ին զոհերի հիշատակին նվիրված երթին կորոնավիրուսով չվարակվելու համար։ Չեմ կասկածում, որ վաղը արդեն Քոչարյանի շուրջ համախմբված ուժերը կոչ են անելու չմասնակցել նաև ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին։ Վերջինիս տապալումը կլինի Քոչարյանի և սև ճամբարի «մեծ հաղթանակը»։

Իսկ ինչպես պաշտպանվել մեր երկրում ահագնացող քոչարյանական շպանայի ինֆեկցիայից։ Ընկերներիս, հետևորդներիս և Հայաստանի Հանրապետության գիտակից քաղաքացիներին կոչ եմ անում հենց այս պահից ի սկած Ֆեյսբուք սոցիալական ցնացում արգելափակել, բոլոր այն լրատվամիջոցներն ու անձանց, ովքեր կորոնավիրուսի մասին տեղեկություններ են տարածում շտապ, հրատապ, քիչ առաջ և նմանատիպ այլ վերնագրերով ,հղում չկատարելով ՀՀ առողջապահության նախարարությանը։

Հայենակիցներիս կոչ եմ անում նաև, առանց երկմտելու մեկ մարդու պես մասնակցել ինչպես Մարտի 1-ին կայանալիք երթին, այդպես էլ ապրիլի 5-ին կայանալիք պետության համար կենսական նշանակություն ունեցող հանրաքվեին։

Сообщение Իսկ ինչպես պաշտպանվել մեր երկրում ահագնացող քոչարյանական շպանայի ինֆեկցիայից появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->