>

Երեկ Արցախի հանրապետությունում պաշտոնապես մեկնարկեց  մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Արայիկ Հարությունյանն ու իր քաղաքական թիմը ներկայացրեցին հեղափոխական, բայց նաև իրատեսական ծրագիր:

Հանուն համերաշխ ընտրապայքարի՝ նրանք քայլերթ կազմակերպեցին դեպի Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի բակ, որտեղ Արայիկ Հարությունյանը հանդես եկավ ելույթով՝ ուղղված համապետական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին և թեկնածուներին: Դրան հաջորդեց մոմավառությունը՝ հանդուրժողականության աղերսը հասցնելով Աստծուն:




Քոչարյանի զոհերը




Այդուհանդերձ ցանկանում եմ ընդգծել, որ Արցախի համապետական նախընտրական նախագահական քարոզարշավի մեկնարկի սկիզբն իր ուրույն տեղը գրավեց ընտրողների մոտ, քանի որ նրանք հերթական անգամ համոզվեցին, որ միշտ հայեցի, միշտ հստակ ու շիտակ և միշտ միասնականության ու հանդուրժողականության կոչով է հանդես գալիս «Ազատ հայրենիք» կուսակցությունն  ու իր առաջնորդը, ինչն էլ վկայեց սուրբ մոմավառության սկզբունքը՝ հային տիպիկ հավատով։

Իր ելույթի ժամանակ Արայիկ Հարությունյանը ներկայացրեց իրենց նախընտրական ծրագիրը, որն իրենում բովանդակում է ժողովրդին հուզող հիմնական խնդիրների լուծման տեսլականը և ամբողջովին միտված է Արցախում բարեկեցիկ, արդար ու ապահով ապագա կառուցելուն: Ծրագրի հիմքում դրված են հանրության արմատական շահերն ու պահանջմունքները: Նա ընդգծեց, որ իր առաջ նպատակ է դրել, որ իրենց գործունեության հիմնական առանցքն ուղղված է լինելու Արցախում կյանքի ու տրամադրությունների որակի փոփոխությանը:


«Հանրապետության կառավարման ամբողջ պատասխանատվությունը ստանձնելու համար հայտ ներկայացնելուց առաջ մենք երկար ժամանակ ենք ունեցել նախապատրաստվելու: Այսօրվանից սկսած՝ ձեզ ներկայանում ենք երիտասարդներից ու փորձառուներից կազմված մեծ թիմով, և հավատացնում եմ, որ, ձեր վստահությանն արժանանալու պարագայում, մենք համատեղ ջանքերով կարողանալու ենք կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնց մասին ավելի մանրամասն առաջիկա օրերին ձեզ հետ հանդիպումների ժամանակ խոսելու և ներկայացնելու առիթ կունենանք»,-ասաց նախագահի թեկնածուն:

Ելույթի վերջում նա ևս մեկ անգամ կարևորելով օրվա խորհուրդը՝ դիմեց այս քաղաքական ընտրապայքարին մասնակցող նախագահի բոլոր թեկնածուներին, կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքների պատասխանատուներին՝ նախընտրական քարոզարշավը համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտում կազմակերպելու կոչով. «Թո՛ղ ծավալվի գաղափարների ու ծրագրերի պայքար՝ զերծ միմյանց նկատմամբ վիրավորանքներից ու ներքին միասնականությունը պառակտող փորձերից»:


Դատելով տեղում տիրող իրավիճակից՝ թերևս ակնհայտ է դառնում, որ արցախցին կընտրի հպարտ քաղաքացու իր էությունը, տեր կանգնելով իր իսկ իշխանությանը, գործատուի հպարտ կեցվածքով կընտրի իրեն մարդավարի ծառայող նախագահին, այդ արժանի թեկնածուն Արայիկ Հարությունյանն է, մարդ ում համար ազնվությունն ու արդարությունը կենսակերպ է։

ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ

Сообщение Արցախցին կընտրի իրեն մարդավարի ծառայող նախագահին՝ Արայիկ Հարությունյանին появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->