>

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Անպատկերացնելի ուրախության պահեր ես ունենում գրեթե ամեն երեկո ՀՀ վարչապետին տեսնելով քաղաքացիների տներում, մետրոյում, գիրք բաժանելիս, թատրոնում, համերգասրահում ու այսպես շարունակ։




Քոչարյանի զոհերը

Ամեն պահն օգտագործում է օրինակ ծառայելու, մեյնսթրիմ ձևավորելու, օրինակելի վարքագծեր խթանելու, իր տեսակետը քաղաքացիներին բացատրելու համար։




Ուզում ես հասկանալ, թե ինչ աշխատասիրություն, սովորելու, իմանալու, ճանաչելու անհագ ցանկություն ու համառություն է դրված նրա մեջ ի վերուստ, ի ծնե… Զարմանում ես, որ չի հոգնում։


Ուզում ես հասկանալ, թե այդ ինչ հավերժական շարժիչով է աշխատում, այդ ինչով է լիցքավորվում։ Հավանաբար այդ ուժն ստանում է սեփական ժողովրդից։ Հիանում ես, մեկ-մեկ էլ տխրում, որ տակավին ամեն ինչ իր ուսերի վրա է վերցնում։

Անցած տարի մի առիթով ասել եմ, որ Փաշինյանն ունիկալ է, որ կարողացավ լավագույնս դասեր քաղել նախկին ընդդիմադիրների սխալներից ու յուրացնել նրանց հաջողության մոդելները’ Կարեն Դեմիրճյանի լայնախոհությունն ու ժողովրդականությունը,


Վազգեն Սարգսյանի անկանխատեսելիությունն ու կտրուկությունը, Տեր-Պետրոսյանի’ քաղաքական պրոցես տանելու կարողությունը, Րաֆֆի Հովհաննիսյանի մշակութային-արժեքային բառեվոլյուշնը … ու բոլորից լավ սովորել նրանց սխալների վրա։

Քեզ անսահման առողջություն, կամք, եղբայր։

Մանրամասները՝ ստորև տեսանյութում․

Сообщение Ստյոպա Սաֆարյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->