>

Երգիչ Մհերն Instagram-ի իր էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարն է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

«Հոգնել են լռելուց:

Անձամբ ես չեմ մասնակցել Թավշյա հեղափոխությանը, որը տեղի ունեցավ 2018 թ.-ին իմ հայրենիքում:




Քոչարյանի զոհերը

Ես տեսնում էի մարդկանց դեմքերն ու նրանց ուրախությունը, , թե ինչ հույսով էին նրանք սպասում այս փոփոխություններին երկրում:




Փոփոխություններ հիմա էլ են տեղի ունենում, բայց ինչպես ասում են «Մոսկվան միանգամից չի կառուցվել»:

Հնարավոր չէ զգալ տարբերությունը այնքան արագ, որքան մենք ենք ցանկանում:

Մեզ պակասում է համբերությունը: Հայաստանի նոր ղեկավարությունը անում է հնարավոր ամեն ինչ ՝


արդարացնելու այն մարդկանց հավատն ու հույսը, ովքեր իրենց ձայնն են տվել իմ երկրի նոր ղեկավարության օգտին:

Ես հետևել եմ և իմ ամբողջ կյանքում կշարունակեմ հետևել այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում:

Որպես հայրենասերի՝ ինձ համար շատ կարևոր է իմ հայրենիքի ճակատագիրը:


Հեղափոխությունը պետք է հասնի իր տրամաբանական ավարտին՝ սահմանադրական բարեփոխումների և փոփոխությունների ճանապարհով,

հենց այդ ժամանակ մեզ համար պարզ կդառնա երկրում կատարվող իարդարձությունների ամբողջական պատկերը:

Անձամբ ես իմ քայլով 2020թ.-ի ապրիլի 5-ին ես ասում եմ իմ ԱՅՈ-ն՝ փոփոխությունների համար:

Ես կողմ եմ, որ փոփոխությունները, որոնք առաջարկում է երկրի նոր ղեկավարությունը, լինեն ի բարօրություն ժողովրդի:

Խնդրում եմ իմ խոսքերը չքաղաքականացնել, ես միայն իմ անձնական կարծիքն եմ հայտնում: Հուսամ՝ իմ խոսքերը լսելի կլինեն»:

Сообщение Հոգնել եմ լռելուց. Երգիչ Մհերի համացանցը պայթեցնող գրառումը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->