>

Հայաստանում շարունակում է սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի
կայունացումը, իսկ որոշ ցուցանիշներով պայմանավորված նաև նվազումը…

Նվազման միտում դիտվում է պոլիկլիկնիկական դիմելության, շտապ օգնության կանչերում և
հոսպիտլացումներում…

Չնայած իրավիճակի կայունացմանը, հանրապետության, մասնավորապես՝ Երևանի հիվանդանոցները դեռևս աշխատում են գերծանրաբեռնված, որտեղ 92.8%-ը կազմում են մինչև 18 տարեկան երեխաները…




Քոչարյանի զոհերը

Կայունացում է դիտվում նաև կրթական հաստատություններում շնչառական վարակներով
պայմանավորված բացակայությունների մասով…




Ինչպես արդեն նշել էինք, կրթական հաստատություններում իրականացվում է «համաճարակաբանական ֆիլտր», որի արդյունքում սուր շնչառական վարակներին բնորոշ երեխաների մուտքն արգելվում է կրթական հաստատություններ…

Այսօր 278 երեխայի չի թույլատրվել մասնակցելու դասապրոցեսներին, մասնավորապես՝ Երևանում ֆիլտրման արդյունքում տուն է ուղարկվել 153, իսկ մարզերում՝ 125 երեխա…

Լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` հանրապետությունում
շարունակվում է Ա H1N1 ենթատեսակի, եզակի դեպքերում՝ Ա H3N2 ենթատեսակի, գրիպի Բ
տեսակի, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչների շրջանառությունը…

Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է.

—պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա,


—խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

—եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,

—եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան
բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

—մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական
վարակների բուժման համար,


—հագնվե´ք եղանակին համահունչ,

—պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,

—օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

—հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

—հետևե´ք անձնական հիգիենային։

The situation in Armenia with acute respiratory infections continues
the stabilization, and the decline due to some indicators…

The downward trend is seen in polyclinics, ambulance calls and
in hospitalization…

Сообщение ՇՏԱՊ և ԿԱՐԵՎՈՐ. Առողջապահության նախարարությունը նոր հայտարարություն է տարածել. Պարտադիր կիսվեք բոլորի հետ!!!հենց այսօրվանից… появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->