>

Ճապոնիայում ամենից շատ են երկարակյաց մարդիկ։ Այսօր երկրում ապրում է ավելի քան 30 000՝ 100 տարեկանն անց քաղաքացիներ։

Երկար ապրելու և լավ ինքնազգացողությունը պահպանելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի կանոնների։

Картинки по запросу "Хочешь дожить до 100 лет, запомни сразу 7 правил долгожителей"

Ավելի շատ շարժվեք




Քոչարյանի զոհերը

Ճապոնացի տատիկներն ու պապիկները քայլում են օրական առնվազն 2 ժամ, զբաղվում են տան գործերով, դրա համար էլ ավելի փոքր է սրտի հիվանդությունների և ինսուլտի ռիսկը։ Ֆիզիկական ակտիվությունը լավ է ազդում քաշի վրա և օգնում է պայքարել ինֆեկցիաների դեմ։




Մոռացեք խռովի մասին

Դժվար է մոռանալ մի մարդու, ով թունավորել է քո կյանքը։ Վերաբերմունքը փոխելը շատ լուրջ և բարդ աշխատանք է։ Ցավը, բարկությունը, վրեժ լուծելու ցանկությունը՝ այս էմոցիաները կարող են զրկել ձեզ ուժերից և ուրախությունից։ Եթե խռովը հանել է ձեր հունից, ուրեմն չարագործը հասել է նպատակին և հաղթել քեզ։

Картинки по запросу "Хочешь дожить до 100 лет, запомни сразу 7 правил долгожителей"

Ավելի շատ շփվեք

Մեր տարեց մարդկանց խնդիրներից մեկն այն է, որ նրանք ժամանակի մեծամասնությունն անցկացնում են հեռուստացույցի առաջ, չեն ցանկանում շփվել մարդկանց հետ։ Տարեց մարդիկ կենտրոնացած են իրենք իրենց վրա, մտածում են միայն սեփական խնդիրների և հիվանդությունների մասին։ Ինչու՞ չվերցնել օրինակ ճապոնացի տարեցներից․ նրանք նույնպես հիվանդանում են, բայց շարունակում են ամեն օր ժամանակ անցկացնել մտերիմ թանկ մարդկանց հետ․ ընկերների, բարեկամների, հարևանների հետ։


Լիարժեք քնեք

Քունն անհրաժեշտ է ուժերը և հոգեկան առողջությունը վերականգնելու համար։ Եթե մարդ վատ է քնում, չի կարողանում հաջորդ օրվա համար ուժ հավաքել։ Քնի պակասի դեպքում կարող եք մոռանալ առողջ և երկար կյանքի մասին։ Հետաքրքիրն այն է, որ ոչ միայն նորմայից պակաս, այլև ավել քունը նույնպես կարող է վնասել օրգանիզմը։ Հոգեբույժները խորհուրդ են տալիս քնել առնվազն 7-8 ժամ։

Ճիշտ սնվեք 

Տարեցները և երիտասարդները չեն կարող ուտել միևնույն սնունդը։ Ճապոնացիները մեծ տարիքում հրաժարվում են մսից, շատ տաք սնունդից, օրական չեն օգտագործում 1թ․գ․-ից ավել աղ։ Բացի այդ նրանք գրեթե չեն ծխում։


Картинки по запросу "Хочешь дожить до 100 лет, запомни сразу 7 правил долгожителей"

Սովորեք և զարգացեք

Բամզաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ ավելի երկար են ապրում նրանք, ովքեր ճանապարհորդում են, աշխատում, մարզում ուղեղը, սովորում նոր լեզուներ։

Պլաններ կազմեք

Երբ երեխաները մեծանում են, շատ ծնողներ ընտրում են միայն մի ուղի․ ծերանալ։  Դա վնասակար և սխալ մտածելակերպ է, որի դեպքում նույնիսկ վատ պայմաններն են դադարում անհանգստացնել մարդուն։

Երջանիկ և երկար են ապրում նրանք, ովքեր ունեն նպատակներ և ինքնակայացման ձգտում։ Ձեզ մի խղճացեք, մի մտածեք միայն երեխաների և թոռների մասին, նպատակներ դրեք ձեր առաջ և աշխատեք՝ դրանց հասնելու համար։

 

Сообщение Եթե ուզում եք ապրել 100 տարի, մտապահեք այս պարզ կանոնները և հետևեք դրանց появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->