>

«Անկախ նրանից, թե այն ժամանակ մարդիկ բարիկադի որ կողմում էին, իհարկե, շատ ցավալի են այդ դեպքերը, շատ ցավալի է զոհեր ունենալու հանգամանքը»,- Ռոբերտ Քոչարյանի




Քոչարյանի զոհերը

ազատության հանձնախմբի կողմից կազմակերպած «Մարտի 1-ի գործը՝ հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսին լրագրողների հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը` ցավակցելով «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին, հայտնում է 1tvlive.am-ը:




Նա նշել է, որ երևի չի չափազանցնում և այդ դեպքերից ամենամեծ տուժածներից, զոհերի հարազատներից հետո, համարում է իրենց ընտանիքը, քանի որ այդ ամենը անարդարացիորեն առաջին օրից նպատակաուղղված փորձեցին կապել իրենց հետ:

«Հույս ունեմ, որ մի օր կբացահայտվի այս ամենը, քանի որ այն դատավորությունը, որի ականատեսն ենք լինում հիմա, բազմիցս ասվել է, որ կապ չունի զոհերի մահանալու հանգամանքները պարզելու հետ, սա քաղաքական պրոցես է, որը կոնկրետ քաղաքական, անձնական նպատակ է հետապնդում՝ ամեն գնով կալանքի տակ պահելու հորս»։


Լ․ Քոչարյանը նշել է, որ երբևէ զոհերի հարազատների հետ չի խոսել, սակայն խնդիր չունի: «Ես, իմ ընտանիքը, հայրս, ոչ մի առնչություն չունենք այդ զոհերի հետ:

Ինձ հետաքրքիր է, թե իրենք փորձե՞լ են այսօրվա վարչապետին հարցեր ուղղել, թե ինչու էր այն ժամանակ մարդկանց կոչ անում զինվել, ապստամբել, ինչո՞ւ էր հրճվում, երբ ոստիկաններից խլվում էին վահանները, մահակները, ինչո՞ւ էր ասում, որ պետք է այսօր ազատվել ղարաբաղցի տականքներից:


Լավ, վերջիվերջո ինչո՞ւ թողեց ու փախավ այդ օրը, գոնե բարոյական առումով այդ հարցի պատասխանը իրենք ստացե՞լ են, թե՞ ոչ:

Միգուցե, հասկանում եմ, որ մեծ մասը, եթե ցույցերին մասնակցել է, ապա այն ժամանակ իշխանությանն ընդդիմադիր է եղել, բայց արդյո՞ք չեն տեսնում ուղիղ կապ զոհեր լինելու հանգամանքի և այդ ժամանակ ցույցերի ղեկավարների գործողությունների մեջ: Մտածված տարել այն այդ ամենին, ինչի արդյունքում եղել է այդ զոհերը»,- ասել է նա:

Сообщение «Մшրտի 1»–ի զnհերի հարազատներից հետո ամենամեծ տուժածներից մեկը մեր ընտանիքն է․ Լևոն Քոչարյանի հայտարարությունը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->