>

hraparak.am-ը գրում է․ «Չինաստանից ժամանած հայ զույգը «Հրապարակի» հետ զրույցում է խոսել է վերջին շրջանի ամենահայտնի վիրուսի՝ կորոնավարուսի մասին։

Արսեն և Լինա Մարգարյանները, որոնք 6 ամիս բնակվել են Շանհայում, պատմում են, թե ինչպես են Չինաստանից ժամանել հայրենիք, զույգը համեմատականներ է անցկացնում վիրուսի դեմ Չինաստանի և Հայաստանի պայքարի միջև։




Քոչարյանի զոհերը

Նրանք նշում են, որ այնպես չէ՝ կորոնավիրուսից են «փախել», ընդհակառակը՝ իրենք այնտեղ իրենց ավելի պաշտպանված էին զգում, քան Հայաստանում։ Արսեն Մարգարյանը պատմեց, որ թե ինքը, թե կինը դրսում մի քանի անգամ ստուգվել են, իրենց մոտ ամեն ինչ կարգին է եղել,




բայց որոշել են իմիտացիա ստեղծել և ջերմության պատրվակով հայտվել հայաստանյան որևէ հիվանդանոցում՝ հասկանալու համար, թե այստեղ ինչպես են պայքարում վիրուսի դեմ։

Արսեն Մարգարյանի խոսքով՝ փետրվարի 25-ին իրենց տեղափոխել են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց։

«Զանգեցինք շտապօգնություն, իրենց մեքենան մեզ տեղափոխեց հիվանդանոց։Հիվանդանոցը բացարձակ չէր համապատասխանում ոչ մի պաշտպանողական կանոնադրության։ Մեզ տեղավորել էին մի պալատում, որտեղ մեզ հետ միասին գտնվել էր Չինաստանից եկած ևս մի աղջիկ, բայց սա այն դեպքում, որ դեռ ոչ մեր մասով արդյունք կար, ոչ այդ աղջկա, այսինքն՝ կարող էր կամ նա էր հիվանդ կամ՝ մենք։


Սա անթույլատրելի է, նման բան անել չի կարելի, ուղիղ մի գիշեր մենք անցկացրել ենք այդ մարդու հետ»,- ասաց Մարգարյանը։

Լինա Մարգարյանը նշում է, որ իրենք անցել են վիրուսի դեմ պայքարի միջով և հասկացել, որ Չինաստանը, ամեն դեպքում, կկարողանա պայքարել դրա դեմ։


«Իրենց ժողովուրդը շատ ենթարկվող է, այսինքն՝ եթե իրենց կառավարությունը հայտարարեց, որ այսօր բոլորը պետք է տանից դուրս գան միայն մասկաներով, որ պետք է ձեռքերը լվանան ոչ թե 5, այլ 15 անգամ, պետք է ուտեն սա, այլ ոչ թե սա, իրենք հաստատ դա կանեն, սակայն արդեն մեր ազգի վրա մենք այդքան վստահ չենք։

Այստեղի ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկների մասին էլ խոսեմ։ Մենք ուղղակի խնդրում ենք, հորդորում, որ Չինաստանից կամ Իրանից եկած մարդկանց հետ զբաղվող բժիշկներին անպայման տրամադրեն հատուկ հագուստ, նրանք դա պետք է պարդադիր կրեն, որովհետև այս վիրուսը անցնում է, երբ ձեռքով կպնում են աչքին, քթին, բերանին, ականջին։ Այո, կարող է փրկվեն, եթե իրենց իմունային համակարգը ուժեղ է, բայց Հայաստանը շատ փոքր է ու ցավոք մենք այդ տեխնիկան էլ չունենք։

Չինաստանը նույնիսկ ռոբոտներ ունի, որոնք մարդկանց դեղորայք են տրամադրում։ Չինաստանում ամեն ինչ վերահսկվում է, առանց դիմակ մարդիկ նույնիսկ կարող են դատապարտվել մի քանի տարի ազատազրկման, ովքեր հիվանդությունը թաքցնում են կարող են նույնիսկ պահապատժի ենթարկվել։

Քանի որ արդեն տարածաշրջանում դեպքեր կան՝ Վրաստան, Իրան, մենք կցանկանայինք, որ մեր ղեկավարությունը մի քիչ խիստ լինի, այսինքն՝ սահմանին պետք է տրամադրվի ամեն ինչ, հագուստ։ Մեզ օրինակ այստեղ պետք է ուղղակի պարտադրեին, որ մենք, ասենք, 14 օր գոնե տանից դուրս չգայինք, քանի որ եկել ենք Չինաստանից»,- նշեց Լինա Մարգարյանը։

Сообщение Չինաստանում ավելի ապահով էր, քան այստեղ․ Չինաստանից ժամանած զույգը шհшզшնգում է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->