>

Այս կեքսերը ստացվում են շատ փափուկ և օդային, կարող եք պատրաստել և միջուկով, և առանց դրա։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ձու՝ 3 հատ
  • շաքարավազ՝ 150գ
  • կիտրոնի հյութ՝ 60գ
  • ձեթ՝ 70մլ
  • ալյուր՝ 180գ
  • կրախմալ՝ 50գ
  • փխրեցուցիչ՝ 1թ․գ․
  • աղ՝ 0,25թ․գ․
  • 1 կիտրոնի կեղև
  • վանիլին

Պատրաստման եղանակ․




Քոչարյանի զոհերը





Բաղադրիչները պիտի լինեն սենյակային ջերմաստիճանի։

Ձուն խառնել աղի հետ, հարել, ավելացնել շաքարավազը, 1 կիտրոնի քերած կեղև, վանիլին, ցանկության դեպքում նաև քրքում։ Հարել 2 րոպե։

Ավելացնել կիտրոնի հյութը, ձեթը, հարել ցածր արագությամբ։


Ալյուրը խառնել փխրեցուցիչի, կրախմալի հետ և մաղելով լցնել նախապատրաստված հեղուկ զանգվածի մեջ։

Ֆորմաների մեջ լցնել խմոր այնքան, որ լցվի 1/3 մասը։ Թխել նախօրոք տաքացրած ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո, 20-25 րոպե։



Կարող եք ցանկացած միջուկ լցնել՝ հրուշակեղենային պարկի օգնությամբ։

Բարի ախորժակ։

 

Сообщение Համեղ՝ չի նշանակում թանկ․ փքուն, շքեղ կեքսեր՝ մի գավաթ սուրճի հետ появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->