>

«Ես անձամբ իմ երկու երեխաներին պատրաստվում եմ ուղարկել դպրոց»,- քիչ առաջ հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով դպրոցների փաման անհրաժեշտության մասին հարցին:




Քոչարյանի զոհերը

Նա նշեց, որ կորոնավիրուսը երեխաների շրջանում վարակվածության չափազանց ցածր


ցուցանիշներ է գրանցում, վարակվածության դեպքում էլ երեխաները թեթև են տանում:




Ըստ Թորոսյանի՝ դպրոցների փակման անհրաժեշտություն այս պահի դրությամբ չկա:

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

Քիչ առաջ էլ ԿԳՄՍ նախարարը հայտարարություն տարածեց, որը ներկայացնում ենք ստորև.


«Հարգելի հայրենակիցներ, առավոտից հաղորդագրություններ եմ ստանում ուսումնական հաստատություններում արտահերթ արձակուրդ հայտարարելու

հնարավորության մասին»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ապա շարունակել.


«Հարցը մեր ուշադրության կենտրոնում է և որոշումների մասին անպայման կտեղեկացնենք ձեզ:

Հիշում եք, որ անհրաժեշտությունից ելնելով և լարվածությունը թուլացնելու համար վերջերս որոշում կայացվեց բացակայությունները զրոյացնելու վերաբերյալ:

Մեր որոշումները բխելու են բացառապես մեր երեխաների առողջությունը պաշտպանելու անհրաժեշտությունից, ինչից ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆ ՉԿԱ:

Խնդրում եմ ելնել այս սկզբունքից ու այս հարցերում առաջնորդվել պաշտոնական լրահոսից ստացված տեղեկություններով»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Сообщение Կփակվե՞ն արդյոք դպրոցները. Նախարարի հայտարարությունը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->