>

Մեզանից շատերը հայկական կլոր գաթա չեն պատրաստում մի պարզ պատճառով՝ չգիտեն ինչպես այն պատրաստել: Հենց հիմա միասին կսովորենք:

loading...







Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հայկական կլոր գաթա
Պատրաստման եղանակը`




  • Ալյուր             2 թեյի բաժակ
  • Կարագ          175 գր
  • Ձու                 2 հատ
  • Մածուն          0,5 թեյի բաժակ
  • Սոդա              0,5 թեյի գդ
  • Աղ                   մեկ պտղունց
  • Շաքարավազ 0,5 թեյի բաժակ
  • Վանիլ
  1. Ալյուրը մաղել թասի մեջ կամ սեղանին, աղ և սոդա ավելացնել, 100 գ հալեցրած կարագ լցնել,
    խառնել ավելացնել 1 ձվի և մածնի խառնուրդը, խմոր շաղել, ապա 5 րոպե կամ գրտնակով ծեծել,
    կամ սեղանին խփել, խմորը ծածկել, թողնել 20 րոպե հանգստանա:
  2. Խորիզը պատրաստելու համար՝ խառնել թեթևակի բոված ալյուրը, շաքարավազը, փափուկ
    կարագն ու վանիլինը, հավասար փշուր ստանալ:
  3. Յուղաթղթի կտորի վրա խմորը ձեռքերով տափակացնել, խորիզ դնել, խմորի եզրերը հավաքել,ամրացնել, ավելորդ խմորը կտրել, գաթան տափակացնել այնքան, որ 1.5 սմ բարձրություն ունենա,երեսին պատառաքաղով նախշեր գծել, հարած ձու քսել, ծածկել:
  4. Գաթան յուղաթղթով տեղափոխել ջեռոցի տապակի մեջ, եփել 200* ջերմությամբ ջեռոցում՝ մինչև երեսը կարմրի:

Сообщение Պատրաստեք հայկական ամենահամեղ կլոր գաթան մեր բաղադրատոմսով և չեք փոշմանի появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin