>

Մայրաքաղաքում և հանրապետության տարբեր համայնքներում թափառող շները իսկական պատուհաս են դարձել քաղաքացիների գլխին։ Օրը ցերեկով անգամ շները կարող են հարձակվել անցորդների վրա և մեծ վնաս պատճառել։ Բայց կենդանասերներին դա չի հուզում, նրանք թքած ունեն մարդկու կյանքի և առողջության վրա, նրանց հետաքրքրում են շները, որոնք կարող են օրը ցերեկով մարդ հոշոտել։ Եվ ոչ ոք դրանցով չի զբաղվում։ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ն ուղղակի անգործության է մատնված։  Փոխարենը համացանցում կենդանաասերները պատրաստ են մարդկանց կոկորդ կրծել, անգամ զենքը դնել երեխայի ճակատին, ում ծնողը կհամարձակվի իր երեխային պաշտպանել հարձակվող շներից։


Ահավասաիկ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի գրառման ներքո Toma Toma անունով մի օգտատեր,աջուձախ սպառնալիքներ է շաղ տալիս նրանց հասցեին, որոնք համարձակվում են պաշտպանել մարդկանց, ոչ թե կենդանիներին։ Օրինակ՝ մեկի մեկնաբանության տակ արձագանքել է․ «Քո լակոտներին է պետք սատկացնել»։ Մեկ ուրիշն էլ՝ Armen Lena Mkrtchyanner անունով, գրել է․ «Ցանկացած մեկը` լինի կենդանասեր թե ոչ, եթե իր հարազատին, աստված մի արասցե իր երեխային ցանկացած կենդանի արարած վնաս պատճառի, ես համոզված եմ կոկորդ կկրծի։ էլ չեմ ասում թափառող շուն։ ամեն բանին չափ ու սահման կա, եվ դրան նույնպես։ Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, եթե իմ հարազատին որևիցե շուն վնաս հասցնի, չեմ նայի` զենքը գործի կդնեմ։ Թքած ունեմ «ձևերի մեջ», կենդանասերների ու դրանց հարող կազմակերպություների վրա։ Մարդիկ կենդանիներից թանկ են»։





loading...


Նույն Toma Toma ագրեսիվ օգտատերը սրան էլ է արձագանքել՝ գրելով․ «Ես էլ հաճույքով զենքը կդնեմ քո երեխայի ճակատին»։ Ու զարմանալին այն է, որ նրա այս ատելությամբ ու սպառնալիքներով լի գրառումներն արդարացնողներ և նրան ձայնակցողներ կան։ Իսկ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը պարապուրդի մատնված որևէ ռեալ քայլ չի ձեռնարկում, որ շները մարդկանց փողոցում, մարդիկ էլ իրար ֆեյսբուքում չուտեն։




Сообщение Ես էլ հաճույքով զենքը կդնեմ քո երեխայի ճակատին.կենդանասերի սպառնալիքները(ֆոտո) появились сначала на ԻՆՖՈ-ԺԱՄԱՆՑ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin