>

Կլոր գաթա պատրաստելու պարզագույն, բայց շատ համեղ տարբերակ է առաջարկվում:

Հետևյալ նաղադրիչներից առանձնացնել չոր բաղադրիչները, խառնել, մաղել համապատասխան տարրայի մեջ: Այն տրորել կարագով: Մեջտեղում շրջանակ անել և տեղավորել թաց բաղադրիչները: Թիչ շաղելուց հետո զանգվածը փոխադրել սեղանի վրա:




Քոչարյանի զոհերը





Սեղանի վրա այնքան տրորել, մինչ ստացվի փափուկ, ձեռքերի մատներին բոլորովին չկպչող խմորային մասսա: Սա երեք գնդի վերածել, ցելաֆոնապատել և թողնել, որ հանգստանա:


Խորիզի համար իրար հետ տրորել համապատասխան քանակության տրված բաղադրիչները: Խորիզին հարկ է նաև քիչ բուսայուղ ավելացնել, որ ավելի հալվող և համեղ ստացվի:

Վերադառնալ հանգստացող երեք գնդերին: Մեկը բացել, մեջը տեղավորել խորիզի 1/3 մասը, խմորի ծայրերը վրա բերել ու գրտնակել այնպես, որ ստացվի կլոր ձևով մակերես, իսկ խորիզը մնա ներսում և չթափվի:



Վերջում մակերեսը հավկիթով պատել, նախշեր անել ու թխել:

Հաջորդ գունդը կարելի է այլ ձևով մշակել: Խորիզը տարածել բացված խմորի մի հատվածում, գլանաջև պտտել, կտրատել կտորների, կրկին հավկիթապատել ու թխել:

Сообщение Հայկական ավանդական կլոր գաթա համեղ խորիզով появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->