>


Վրաստանի ազատ ոճի ըմբիշ Լուկա Մարիամիձեն, ով նվաճել է երկրի պատանեկան առաջնությունը, իր հաղթանակը նվիրել է հայրիկին, ով մրցաշարի ընթացքում մահացել է տրիբունաներում , ասվում է Վրաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:





loading...


Մարիամիձեն վստահորեն հանդես եկավ մրցաշարում և կարողացավ հասնել մրցույթի կիսաեզրափակիչ: Մենամարտի ժամանակ նրա հայրը , ով իր որդուն աջակցում էր տրիբունաներից, սրտի կաթված է ստացել և մահացել:


Դեպքից հետո Մարիամիձեն ցանկացել է հրաժարվել մասնակցել առաջնության եզրափակիչ փուլին, բայց հետո փոխել է միտքը: Ըմբիշը հայտնել է, որ եզրափակիչ խաղում կմենամարտի՝ ի հիշատակ իր հոր: Մարիամիձեն հաղթանակից հետո, որը նա, բնականաբար, նվիրեց իր հորը, չկարողացավ զսպել իր արցունքները:



Сообщение Ողբերգություն՝ Վրաստանի առաջնությունում. որդին ոսկի է նվաճել, իսկ հայրը մահացել տրիբունայում (տեսանյութ) появились сначала на ԻՆՖՈ-ԺԱՄԱՆՑ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin