>

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Էդ սուտի Արցախասերներին մեկը բա չհարցնի՞. եթե ձեր «մեծ սերը» և «շնչելու օդը» Արցախն էր, բա էդ ո՞նց եղավ, որ Ապրիլյան պատերազմում թշնամու կողմից բռնազավթված 800 հեկտար հայ զինվորի արյունով ողողված տարածքը դարձավ «անպետք» հողակտոր…




Քոչարյանի զոհերը

Թե ձեր մեծամտությանը վերջ չկա…Հիմա էլ Արցախը պաշտպանում եք ժողովրդից… այն ժողովրդից ում դուք բառիս բում իմաստով եղեռնի եք ենթարկել…


Իսկ այսօր էլ սուտ Արցախասիրության քողի տակ ձեր փաստաբանները օր ու գիշեր անհամ շոու֊զավզագություններ են անում տարբեր հանրային լսարաններում՝ արժանանալով համընդհանուրի ատելությանը…




իսկ դուք էլ որպես «անկոտրում հայրենասերներ» վաղ առավոտից ուշ գիշեր մեզ «փրկում» եք՝ տրանսգենդրներից, լգբտներից, ստամբուլյան կոնվենցիայից և այլ «չարիքներից»…
Միթե չեք հոգնել և զզվել ինքներդ ձեզնից…

Պարզունակ «թիրախ» եք գտել՝ մարդկանց ուշադրությունը ձեր «կեղտերից» շեղելու համար ու կարծում եք, թե պլստալու եք… Եթե այդչափ «հայրենասեր» եք, ապա ինչու եք թաքնվում Արցախի ետևում։ Հիմա էլ մի վայնասուն եք դրել, թե սալյարկի «գողությունը կկործանի» Արցախը. ու նման անհեթեթ բաներ:

Հ.Գ. Երբ Ապրիլյան պատերազմի պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյան֊Ուրֆանյանը ասում էր, որ սահմանին կռվող տղաները երեք օր խոտով են սնվել, ոմանք «բառադի֊բառադի» դուրս էին տալիս… իսկ իր «համեստությամբ» բնավ էլ աչքի չընկնող գեներալներից մեկն անամոթաբարհայտարարեց, որ ծնողները ստում են…


Հ.Գ. Այսօր պարզեցի, որ Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ ով ՀԵՐՈՍԾԻՆ է, իր խոսքի մեջ կատարյալ ԱԶՆԻՎ Է… ի տարբերություն Արցախի համար Բադեն֊Բադեններում «խիստ մտահոգվածների»…

Հ.Գ. Այն ինչ այօր կարդացի՝ աններելի է… պարզապես ստորություն… երբեք Արցախի անունը չարտասանեք…


Ապրիլյան պատերազմում նահատակված տղաները բառիս բուն իմաստով Մեր Հայրենիքը պաշտպանել են քաղցած ստամոքսով…

Հ.Գ. Երբ կարդացի ՄԵՐ ՏՂԱՆԵՐԻ դատաբժշկական փորձաքննությունները, այո, հուզմունքից կարծեցի խեղդվում եմ…

Սևով սպիտակի վրա գրված էր…
«…դիակի դատաբժշկական փորձաքնության ընթացքում նրա ստամոքսում որևէ սննդային պարունակություն չի հայտնաբերվել…։

«…դիակի դատաբժշկական փորձաքննության ժամանակ նրա ստամոքսում սննդային զանգված չի հայտնաբերվել…»։

Եվ այսքանից հետո, դուք խոսում եք Արցախի մասին, դուք դեմ եք եղել, որ հայ մարդը ոտք դնի 21-րդ դար…

Сообщение «Այն ինչ այօր կարդացի՝ աններելի է… պարզապես ստորություն…»․ Արմեն Դանիելյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->