Հավի բդիկների պատրաստման անհավանական տարբերակ․ աննկարագրելի համեղ և օգտակար է ստացվում, իսկ բույրը․․․ անտարբեր չի թողնի ոչ մեկին։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- հավի բդիկներ՝ 1300գ
- թթվասեր՝ 1 բաժակ
- կիտրոն՝ 1 հատ
- սխտոր՝ 4 պճեղ
- մաղադանոս՝ ըստ ճաշակի
- օրեգանո չորացրած՝ 0,5ճ․գ․
- աղացած պղպեղ
- աղ՝ 0,5թ․գ․
Պատրաստման եղանակ․
Լավ լվանալ բդիկները և թողնել, որ ավելորդ ջուրը քամվի։ Մինչ այդ պատրաստել սոուսը։
Քամել կիտրոնի հյութը, խառնել համեմունքների, աղի և ճզմած սխտորի հետ։
Ավելացնել մանր կտրատած մաղադանոսը և թթվասերը, լավ խառնել։
Ջեռոցի համար նախատեսված տոպրակի մեջ լցնել բդիկները, սոուսը և լավ խառնել։ Կարող եք եփել և տոպրակով, և տապակի մեջ։ Ավելի ախորժելի է ստացվում, եթե բդիկները դնում եք տապակի մեջ և լցնում ամբողջ սոուսը։
Ջեռոցը տաքացնել՝ մինչ 200 ջերմաստիճանի և տապակն ուղարկել մեջը։ 10 րոպեից թուլացնել ջերմաստիճանը՝ մինչ 170-ի։
Երբ բդիկները դառնան գեղեցիկ ոսկեգույն, նշանակում է, որ պատրաստ են։
Բարի ախորժակ։
Сообщение Թթվասերով մարինադով հավի բդիկներ․․․ բույրը տարածվում է ողջ տնով մեկ և խելքահան է անում․․․ появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն