>

Լավ է, որ Իրանից մեր հայրենակիցները գալիս են, բայց պետք էր նրանց 2 շաբաթ առանձնացնել, քանի որ կորոնավիրուսի բացահայտման շրջանը 2 շաբաթ է:




Քոչարյանի զոհերը

Այս մասին այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին:





«Պատկերացրեք, մարդը գալիս է, իսկ տանը երեխաներ կան, ծնողներ կան, քույր ու եղբայր կան, ո՞նց կարելի էր այդպես անել: Դա էլ հո տնտեսություն չի՞, որ չհասկանան»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում են գտնվում 32 անձինք, որոնք շփվել են կորոնավիրուսով վարակվածի հետ, Ծառուկյանը նշեց, որ այդ որոշմանը եւս վատ է վերաբերվում.




«Գնացեք Ծաղկաձոր, բոլոր տուրիստական ընկերությունները, մարդիկ արդեն տոմսերը վերցրել էին, հյուրանոցները «բրանիրավատ» էին արել, ու հենց նույն պահին, երբ ասել են, որ մարդկանց տարել են Ծաղկաձորի գլխին դրել են, անմիջապես ինչքան պատվեր կար, հեչ արեցին, եղածներն էլ թողեցին գնացին: Հիմա ամբողջը դատարկ է»:

Դիտարկմանը, որ վարչապետը հայտարարել է, որ գնացել է Ծաղկաձոր, այնտեղ աշխուժություն է տիրում, Ծառուկյանը հակադարձեց, որ հենց հիմա էլ կարելի է գնալ ու տեսնել, որ լրիվ դատարկ է»,-ընդգծեց ԲՀԿ առաջնորդը:

Сообщение «Դա էլ հո տնտեսություն չի՞, որ չհասկանան». Գագիկ Ծառուկյանը՝ Կորոնավիրուսի դեմ պայքարի մասին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->