>

Գյուղատնտեսությունը միշտ էլ ռիսկային է աշխարհի ցանկացած երկրում, քանի որ այն պայմանավորված է բազմաթիվ, հիմնականում՝ բնակլիմայական գործոններով, ուստի բոլոր երկրներում էլ այն պետության հոգածության ներքո է: 

Գյուղացին կանխիկ գումար չունի, իսկ ամենամեծ խնդիրն այն է, որ չի կարողանում իրացնել իր արտադրածը: Խեղճ ժողովուրդը դոլարի ցածր կուրսով գյուղատնտեսական վարկեր են վերցնում, որպեսզի մշակեն իրենց հողերը, այն հույսով, որ այ այս տարի պետությունը կօգնի իրենց մի քիչ ոտքի կանգնել:  Բայց ապարդյուն, էլի կանգնում են նույն կոտրված տաշտակի առաջ:




Քոչարյանի զոհերը





Ստիպված դոլարի բարձր կուրսով են վարկերը վճարում, ինչպես ասում են, կարկուտը ծեծած տեղն է ծեծում: Փաստորեն, պետությունը սիրով գյուղացիներին տալիս է գյուղատնտեսական վարկեր և խոստանում, որ կմթերի իր ստացած բերքը, բայց….հենց այս բայցերի համար է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը մտահոգված: Ազգասեր, Հայաստանապաշտ, անպարտելի Առաջնորդը՝ Խաչիկ Ասրյանը, միշտ ամեն տեղ ու ամեն առիթով խոսում է, որ խեղճ գյուղացուն պետք է սատար կանգնել: Սա ստիպեց նրան պահանջագիր-վերջնագիր ուղարկել Փաշինյան Նիկոլին և հենց 6-րդ կետով պահանջեց.

«Մինչև 2020 թվականի դեկտեմբերի 10-ը Հայաստանի գյուղական բոլոր համայնքների ընտանիքների գյուղատնտեսական բոլոր վարկերը զրոյացնել: Գյուղատնտեսական բոլոր տեսակի վարկերի վճարումը Հայաստանում գործող բանկերին պարտավոր է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:


Ինչպես ասում են՝ ասողին լսող է պետք: Իսկ այդ լսողին՝ Փաշինյան Նիկոլին, նույնիսկ չի էլ մտահոգում, թե իրականում հայաստանյան գյուղերում քանի գյուղացի է ապրում վարկի ծանր բեռի տակ ու կառավարության նախաձեռնած տույժերի ու տուգանքների ներման գործընթացը, որքանով է թեթևացրել գյուղացիների հոգսը (պաշտոնական վիճակագրություն այս պահին գոյություն չունի)։

Ճիշտ է, գյուղացիական վարկերի համար, որպես կանոն բանկերն ավելի ցածր` արտոնյալ տոկոսադրույքներ են սահմանում։ Բայց փաստ է, որ անգամ այդ արտոնյալ վարկերի պատճառով հայ գյուղացին տարիներ շարունակ աշխատած վերջին գումարները վճարում է բանկին կամ վաճառում տունը, քանի դեռ այն աճուրդով չեն վաճառել ու իրեն թողել փողոցում։



Ուստի՝  հետամուտ լինել Խաչիկ Ասրյանի պահանջին, վարչապետն ուղղակի պարտավոր է: Ես ոչ միայն հավատում, այլև համոզված եմ, որ մի բռունցք դարձած կարելի է երկիրը հանել քաոսից: Հիմա կասեք, ո՞ւմ շուրջ համախմբվենք մենք նորից խաբվեցինք, ապա կհակադարձեմ, ով, եթե ոչ հենց Խաչիկ Ասրյանը: Նա այն եզակիներից է, ով կարող է իր զորեղ աջակիցների ու համախոհների շնորհիվ բերել երկիրը բնականոն ընթացքի:

ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ

Сообщение Խաչիկ Ասրյան. գյուղատնտեսական բոլոր վարկերը պետք է զրոյացնել появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->