>

Օհան Դուրյանի կինը երգչուհի Ալիս Դուրյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով իրեն շնորհել ՀՀ անձնագիր։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։




Քոչարյանի զոհերը

«1991թ-ից, անկախության առաջին իսկ օրերից, ամուսնուս՝ Օհան Դուրյանի հետ, մշտապես հաստատվեցինք հայրենիքում: Ապրեցինք ու ծառայեցինք մեր ժողովրդին, օգնեցինք մեր հայրենակիցներին ու պայքարեցինք միասնաբար, երբեք ու երբեք չհուսահատվեցինք ու մշտապես եղանք պայքարի առաջին շարքերում;





Ավա՜ղ, մաեստրոյին չվիճակվեց տապալված տեսնել ավազակների ռեժիմը և ցնծալ հաղթանակի համար: Այսօր ժողովուրդն է իշխանության տերը Հայաստանում: Ամեն անգամ պանթեոնում, մաեստրոյի շիրիմի առջև, ես և Վահանը մաեստրոյին խոստանում էինք հաղթանակ:


Կեցցեք Նիկոլ ու մեր սիրելի ժողովուրդ: Այս գրությամբ խնդրում եմ պարոն վարչապետին՝ 30 տարվա իմ արժանապատիվ քաղաքացիության համար ինձ շնորհել ՀՀ անձնագիր, որպեսզի մասնակցեմ հանրաքվեին և «այո» ասեմ ժողովրդի իշխանությանը,



հեղափոխության լիակատար հաղթանակին՝ ընդմիշտ փակելով արյան, թալանի, կեղծիքի ու անարդարությունների մղձավանջային էջը»,- գրել է Ալիս Դուրյանը։

Сообщение Օհան Դուրյանի կինը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->