>

«Այսօր կեսօրին վայրեջք կատարած Միլան-Երևան չվերթի բոլոր 69 ուղևորները ստուգվել են»,- տեղեկացրեց «Զվարթնոցի» սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան Հայկ Կարապետյանը։


Միլանից Երևան եկած 1 ուղևոր հոսպիտալացվել է, քանի որ մի քանի օր առաջ որոշ նշաններ է ունեցել.





loading...


— «Ուղևորներից մեկը նշել է նախորդ օրը առողջական որոշակի խնդիրներ, այդ պատճառով հոսպիտալացրել ենք՝ լաբորատոր պայմաններում լրացուցիչ ստուգումներ անցկացնելու նպատակով»:

Արդյո՞ք նա թեստավորում կանցնի, Կարապետյանը հայտնեց՝ որոշումը կկայացվի «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում:


Միլանից ժամանածներից շատերը բժշկական դիմակներով էին, պատմեցին, որ ջերմաչափվել, ստուգվել են, իսկ Իտալիայում չնայած վարակի տարածմանը, խուճապ չկա.



— «Միլանում ավելի թեթև վիճակ էր, քան այստեղ, մարդիկ ընդհանրապես բանի տեղ չէին դնում, ինչ-որ մասկաներով չէին, պատրաստված չէին», — պատմեց ժամանածներից մեկը:

Մյուսն էլ հավելեց. — «Խուճապ չկար, բայց գնալն ամեն մեկի ընտրությունն է»:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin