>

Նույնիսկ Հիսուսը ի վիճակի չի եղել անդավաճան կադրային քաղաքականություն վարել:





Այս մասին այսօր Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Կառավարության վարած կադրային քաղաքականության հարցին:





«Վերջերս խոսում էի դավաճանության և դավաճանների մասին, որոնք նույնպես եղել են և հնարավոր է նորից լինեն մեր իշխանության մեջ, մասնավորապես՝ իրավապահ համակարգում.


երբ այս թեմայով մտածում եմ, ինձ նորից օգնության է գալիս Ավետարանը: Նույնիսկ Հիսուսի ընտրած կադրերի մեջ, պարզվեց, դավաճաններ կային:

Այնպես որ, եթե Հիսուսն ի վիճակի չի եղել անդավաճան կադրային քաղաքականություն վարել, մեծամտություն կլինի մտածել,



որ որևէ վարչապետ կամ կոնկրետ ես կարող եմ այդպիսի քաղաքականություն վարել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Կառավարության ձեռքբերումները թիմային աշխատանքի արդյունքում են, բայց չի կարող ասել, որ կադրային քաղաքականությունն իդեալական է:

Сообщение Նույնիսկ Հիսուսը ի վիճակի չի եղել անդավաճան կադրային քաղաքականություն վարել. Նիկոլ Փաշինյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->