>

Հայաստանում կորոնավիրուսի վարակի ախտորոշմամբ միակ պացիենտի վիճակը լավ է, նա ջերմություն չունի։ «Գոլդեն փելիս» հյուրանոցում մեկուսացված քաղաքացիներն էլ գանգատներ չունեն, գրում է Azatutyun.am-ը:

«Մեր մյուս 31 քաղաքացիները, որոնք հատուկ պայմաններում են բնակվում այս օրերին, նույնպես իրենց լավ են զգում: Հյուրանոցում մեկուսացվածները ևս 12 օր կմնան Ծաղկաձորում, կորոնավիրուսի թեստ կանցնեն երկու անգամ, եթե այդ թեստերն է

լ բացասական լինեն, նրանց կճանապարհենք տուն»,- «Ազատության» հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Այս պահին փետրվարի 28-ի Թեհրանի չվերթով Երևան եկած քաղաքացին մնում է կորոնավիրուսի միակ վարակակիրը։ «Զվարթնոց» օդանավակայանում խիստ հսկողության տակ են հատկապես Հռոմի և Միլանի չվերթները:




Քոչարյանի զոհերը

«Այսօր կեսօրին վայրեջք կատարած Միլան-Երևան չվերթի բոլոր՝ 69 ուղևորները ստուգվել են»,- տեղեկացրեց «Զվարթնոցի» սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան Հայկ Կարապետյանը։





Միլանից Երևան եկած մեկ ուղևոր հոսպիտալացվել է, քանի որ մի քանի օր առաջ շնչառական վարակի նշաններ է ունեցել.

«Ուղևորներից մեկը նշել է նախորդ օրը առողջական որոշակի խնդիրներ, այդ պատճառով հոսպիտալացրել ենք՝ լաբորատոր պայմաններում լրացուցիչ ստուգումներ անցկացնելու նպատակով»:

Արդյո՞ք նա թեստավորում կանցնի, Կարապետյանը հայտնեց՝ որոշումը կկայացվի «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում: Արսեն Թորոսյանը հոսպիտալացված այս ուղևորին առաջարկում է չառանձնացնել.

«Նա միակ քաղաքացին չէ, որ այս պահին գտնվում է մեր ինֆեկցիոն հիվանդանոցում, բազմաթիվ քաղաքացիներ են գտնվում, որոնք սպասում են իրենց պատասխանին»:


Ըստ նախարարի՝ թեստավորումն ընթացիկ գործ է՝ 135 քաղաքացի արդեն թեստավորվել է, ու մեկ բացառությամբ մյուսների մոտ կորոնավիրուսի վարակը բացառվել է։ Միլան-Երևան չվերթով ժամանածները «Զվարթնոցի» ժամանման սրահ էին մտնում հիմնականում դիմակներով:

Հրայր Վարդանյանը պատմեց, որ ջերմաչափվել-ստուգվել են, իսկ Իտալիայում չնայած վարակի տարածմանը խուճապ չկա.

«Այստեղ ավելի շատ մասկեքով մարդիկ կան, քան այնտեղ, լուրջ եմ ասում: Պռոստը մենք դրել ենք, որ այստեղ հանկարծ վարակ չբերենք, բայց մենք ստուգված ենք լրիվ»:


Մյուս ուղևորներն էլ նույն պատկերն են նկարագրում. — «Խուճապ չկա, մարդիկ աշխատում են, դուրս են գալիս: Իմ ամուսինն այնտեղ տաքսի է քշում և մարդկանց հետ շփվում է, ոչ մի տեսակի վախ, տագնապ չկա»:

«Զգուշություն, ձեռքերը լվանալ, ինչպես ասում են, հեռավորություն, ոչ մի բան չկա», — պատմեց ժամանածներից մեկը:

Մյուսն էլ հավելեց. — «Այստեղ ավելի խուճապ է, սաղ լուրջ դեմքերով լուրջ գործի վրա են»:

Այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ երկընտրանքի առաջ են՝ էժան տոմսեր են գնել ու չգիտեն մեկնել Իտալիա, թե ոչ. տեսակետները տարբեր են. — «Խուճապ չկար, բայց գնալն ամեն մեկի ընտրությունն է»:

Մեկ այլ ժամանած էլ նշեց. — «Ավելի լավ է՝ չգնան»:

Ի դեպ, վարակի կանխարգելման կանոններից չհամբուրվելու հորդորը «Զվարթնոցում» չէր գործում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Сообщение Միլանից Երևան եկած մեկ ուղևոր հոսպիտալացվել է․ Նախարարի նոր տեղեկատվությունը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->