>

Բժիշկ Արմեն Աստվածատրյանը ներկայացրել է նոր կորոնավիրուսով և սովորական վիրուսներով հիվանդացության համեմատական վերլուծությունն ու տվել խորհուրդներ՝ ինչպես չվարակվել:

Հիշեցնենք, որ կիրակի գիշերը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք։ Հիվանդը Հայաստանի 29-ամյա քաղաքացի է, ով Հայաստան է ժամանել Թեհրանից փետրվարի 28-ին իր կնոջ հետ։ Նա ինքն է դիմել բժշկի։ Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվում է վարակվածի հետ շփման մեջ եղած 32 մարդ։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ավելի ուշ հայտնել է, որ կորոնավիրուսով վարակվածի, ինչպես նաև Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվող մարդկանց վիճակը լավ է:

«Մենք ականատես ենք ամենավտանգավոր բանի, շատ ավելի վտանգավոր, քան կորոնավիրուսը, որը կոչվում է խուճապ»,- նշել է բժիշկը՝ խոսելով Երևանի խանութներում և դեղատներում տիրող խուճապի մասին:




Քոչարյանի զոհերը

Արմեն Աստվածատրյանի գնահատմամբ, խուճապի մեղավորը մեդիայի համակարգն է, որ ստեղծված է ողջ աշխարհում: Մեղավոր են այն լրագրողները, ովքեր լուսաբանում են, իր մեկնաբանմամբ, «մութաբանում» այդ թեման:




Բժիշկը թվերով ներկայացրել է կորոնավիրուսով վարակման համաշխարհային վիճակագրությունը՝ բացատրելու համար, որ վիրուսի հետ կապված վախերը և խուճապը, մեղմ ասած, զավեշտալի են:

««Lancet» անգլալեզու ամսագրի տվյալներով, այսօրվա օրով, հիշեցնում եմ, որ դեկտեմբերին ի հայտ եկան առաջին դեպքերը, կորոնավիրուսով վարակված ընդհանուր մարդկանց թիվը կազմել է 86 987 մարդ: Այդ քանակությունից 2979 մարդ մահացել է, իսկ լրիվ ապաքինվել է 42 596 մարդ: Այսինքն, 52%-ից ավելին ապաքինվել են»,- բացատրել է բժիշկը:

Նա նշել է, որ հիվանդանոցային մահացությունը կազմել է 2%:


«Եվ այս հիվանդության համար համաշխարհային հիստերիա է սկսվել, խուճապ, որը ես համարում եմ, պարզապես, աբսուրդ: Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը մի քանի անգամ հայտարարել է, որ պանդեմիա (համավարակ) չկա, խուճապի մատնվելու պատճառ չկա»,- ընդգծել է նա:

Բժիշկը հիշեցրել է, որ ԱՀԿ-ի տվյալների համաձայն, անցած տարի գրիպի պատճառով աշխարհում մահացել է 650 հազ. մարդ, իսկ կորի (կարմրուկի)` 150 հազ. մարդ: Նա նշել է, որ կան վտանգի գոտիներ, որ կապ ունեն տարիքի հետ:

«Հիվանդանում են հիմնականում 30-ից հետո, իսկ վտանգավոր զոնան՝ 60 տարեկանից հետո է, և այն մարդիկ, ովքեր ունեն խրոնիկ հիվանդություններ, հիպերտոնիկ հիվանդություններ, ծխում են»,- նշել է նա:


«Եթե օգտվում եք քաղաքացիական տրանսպորտից, առանց բժշկական դիմակի վտանգավոր է, մանավանդ սա վերաբերում է խրոնիկ հիվանդություն ունեցողներին, ծխողները թող օգտագործեն, կամ ովքեր որևէ մրսածություն ունեն: Հասկանալի է, որ բժշկական դիմակը չի տալիս 100% պաշտպանություն: Եթե ստացվել է, որ դիմակ չունեք, մի գնեք այն 5 հազ դրամով, աշխատեք քթով շնչել: Ընդհանրապես քթով շնչելու պարագայում, հիվանդանալու ռիսկերը շատ չնչին են»,- նշել է բժիշկը:

Նա խորհուրդ է տվել հետևել հիգիենայի կանոններին, հաճախակի սապոնաջրով լվացվել:

«Վախենալ պետք չէ, հիշեք, որ մայիս ամսին դուք հիշելու եք COVID-ի մասին, ինչպես հիմա հիշում եք Էբոլան»,- եզրափակել է բժիշկը:

 

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->