>

«Իմ կանխատեսումներով՝ մենք գնում ենք համաճարակի անկման»,- «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսի վերաբերյալ տիրող իրավիճակին:

loading...



Նախարարը եթերի ընթացքում անդրադարձել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ իշխանության հասցեին հնչեցրած քննադատություններին, թե դեղատներում անհրաժեշտ պարագաների պակասուրդ կա, և իշխանությունը պատշաճ աշխատանքներ չի արել մի ամիս առաջ:





«Պարոն Գագիկ Ծառուկյանը մի քիչ համաշխարհային անցուդարձից այդքան տեղյակ չէ, որովհետև հիմա ամբողջ աշխարհում դիմակների դեֆիցիտ կա ու ձեռք բերել պարզապես հնարավոր չէ, ես ամեն օր դրա մասին կրկնում եմ:


Մենք ունենք բավարար քանակով դիմակներ՝ բժշկական հաստատություններում ըստ ցուցումների օգտագործելու համար:



Պետք չէ շարունակել սերմանել անիմաստ և անհարկի խուճապը հատկապես քաղաքական գործիչների կողմից, որոնք պետք է հանգստության կոչեր անեն՝ անկախ ընդդիմություն կամ իշխանություն լինելուց»,-ասել է Թորոսյանը:

Сообщение Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պատասխանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin