>

Փաշինյանին էլ ասեք էդ օտարերկրյա գործակալների անունները ե՞րբ է տալու, մի տարի է սպասում ենք. Շարմազանով

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․




Քոչարյանի զոհերը

«Նեոբոլշեւիկների ռեժիմը՝ հավատարիմ մնալով կարմիր տեռորի, Յագոդայի, Յեժովի ու Բերիայի ավանդույթներին, հասարակական եւ պետական համակարգում լծվել է դավաճաններ հայտնաբերելու մոլուցքին:





Այսինքն՝ ինչպես բոլշեւիկներն էին Քաջազնունուն, Չարենցին, Բակունցին, Սիլիկյանին, Բեկ-Փիրումյանին դավաճան հայտարարում, այնպես էլ նույն ոճով Փաշինյանի ռեժիմը, ով քննադատում է իրենց եւ պայքարում իրենց ապաշնորհ կառավարման դեմ, պոտենցիալ դավաճաններ կամ դավադիր ուժեր է դիտարկում:

Պարոնայք, դավաճանում են հայրենիքին, բայց ոչ երբեք՝ իշխանություններին: Իշխանությունները գալիս ու գնում են, իսկ հայրենիքը հավիտենական է:


Անմեղսունակություն է իշխանությունն ու հայրենիքը նույնականացնելը: Իսկ դավաճանություն վերջին 2 տարիներին քիչ չի եղել:

Արցախի ազատագրության ղեկավարներին անհիմն կալանավորելը, մեղադրանք առաջադրելը, Ամենայն Հայոց Վեհափառի եւ Մայր Աթոռի վրա հարձակվելը, ԱԺ-ն տրանսգենդերության քարոզի հարթակ դարձնելը, Ալիեւին կիրթ եւ նորմալ համարելը… եւ այսպես շարունակ:

Ծառայեք հայրենիքին, այլ ոչ թե ռեժիմի սպասարկու դարձեք: Հովհաննես Քաջազնունու, Մովսես Սիլիկյանի, Դանիել Բեկ-Փիրումյանի անունների նման Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վիտալի Բալասանյանի անուններն էլ են ոսկե տառերով գրվելու հայոց ազատամարտի նորագույն պատմության մեջ:



Դուք ձեր դարդը լացեք, որ մեծ շանս ունեք հայտնվելու Յեժովի ու Բերիայի աջ ու ձախ կողմերում, որոնց անունները ոչ միայն սերունդները, այլ նույնիսկ իրենց հետնորդներն են ամաչում արտաբերել:

Հ.Գ. Փաշինյանին էլ ասեք էդ օտարերկրյա գործակալների անունները ե՞րբ է տալու, մի տարի է սպասում ենք: Տնաշենը խասյաթ է սարքել երկրից դուրս սեփական երկրի դավաճաններից խոսելը»:

Сообщение Փաշինյանին էլ ասեք էդ օտարերկրյա գործակալների անունները ե՞րբ է տալու, մի տարի է սպասում ենք. Շարմազանով появились сначала на ԻՆՖՈ-ԺԱՄԱՆՑ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->