>

Դերասան Սարգիս Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում  գրառում է արել՝ երեկ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հետ կապված:


«Ես այսօր անսահման ուրախ եմ ու երջանիկ: Չգիտեմ վաղն ինչ կլինի ու ով կլինի, բայց մի բան գիտեմ, որ յուրաքանչյուր ղեկավար այսօր հասկացավ, որ հայը վախեցող պտուղը չի: Ես այսօր ստացել եմ և դրական և բացասական քոմենթներ…Ոչինչ, բա հեղափոխությունա` կարևորն առանց զոհերի:







Քոչարյանի զոհերը

Image may contain: 4 people, people standing, sky, beard and outdoor


Սա իշխանափոխությունա ու հավատացեք շատ դերասաններ, երգիչներ, բժիշկներ, սպորտսմեններ և այլ մասնագիտության տեր առաջատարներ կամա թե ակամա կապված են եղել իշխանության հետ, բայց շատերը չեն ծախվել ուղղակի լռել ու կուլ են տվել շատ անարդարություններ ինչպես այսքան տարի ժողովուրդը…Մի դատեք նրանց…Ու ինձ…Ներեք միմիանց, հարգանքով վերաբերվեք մեկդ մյուսին, փոխեք մտածողություն ու ավելացրեք լիքը ՍԵՐ …Եթե չգոհացրեց Ձեզ իմ անկեղծությունը էլի կներեք…Կեցցեք ջահելություն, խենթ ու խելառ ջահելություն…»:


 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->