>

Երգչուհի, նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը «168 թիվի»-ի եթերում նշել է, որ ընդունում է, որ քաղաքականությամբ զբաղվելու հետևանքով շատ բան կորցրել է, բայց, միևնույն ժամանակ, պնդում է, որ նույն քաղաքականությունը նաև շատ բան տվել է իրեն։




Քոչարյանի զոհերը

Անդրադառնալով Զինված ուժերում վերջին շրջանում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահացության դեպքերին՝ Պետրոսյանն ասել է.





«Բանակը շատ նուրբ անոթ է, ու պետք չէ խնդիրները բարձրաձայնել։ Բանակի համար ով ուզում է լինի, եթե ինչ-որ գործ անում է՝ անկախ իր զբաղեցրած պաշտոնից, իմ գլխի վրա տեղ ունի, բայց ես չեմ կարող ընդունել, երբ խաղում են բանակի ու սպայի հեղինակության հետ,


խաղում են մարդիկ, որոնք որևէ կապ չունեն բանակի, առաջնագծի հետ, ու ես այդ խաղացողներին համարում եմ ուղղակի թշնամի։ Երբ ինչ-որ դեղնակտուց պատգամավոր, որը որևէ բան այս երկրի համար չի արել, հիմա ֆեյք էջեր է ղեկավարում, իսկ նրա նման դեղնակտուցները բանակի մասին կարող են հայտարարություններ անել, չեմ ընդունում»:

Նախկին պատգամավորը եթերի ընթացքում բանակը բարոյալքելու քայլ է համարել ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ստեղծումը.



«Նրա՞նք պետք նստեն ու քննարկեն ոչ թե՝ գլխարկի վրա «դուխով» գրած, այլ՝ երկիրը ոգով պահող տղերքի ճակատագի՞րը. ո՞վ են դրանք։

Սա շատ պայթյունավտանգ է, որովհետև այդ տղերքը, որոնք իրենց հողը շատ են սիրում, կարող են մի օր թքել այս ամենի վրա, իսկ այդժամ սրա՞նք են երկիրը պահելու, ինչո՞վ պետք է պահեն»,-ասել է նա:

Сообщение «Նրա՞նք պետք է ստեն ու քննարկեն ոչ թե՝ գլխարկի վրա «դուխով» գրած, այլ՝ երկիրը ոգով պահող տղերքի ճակատագի՞րը. ո՞վ են դրանք». Շուշան Պետրոսյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->