>

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․




Քոչարյանի զոհերը

Սամվել Մայրապետյանն էլ ճողոպրեց արդարադատությունից… Եթե ճիշտ եմ հիշում մամուլում տպված ցուցմունքներից’ նա էր մարտի մեկի արյունոտ օրերին





Սիլվա Համբարձումյանի տված միլիոնավոր դոլարների կաշառքը նստեցրել Ռոբերտ Քոչարյանի մեծ տղու’ Սեդրակի հաշվեհամարներին…


Կարծում եմ’ Մայրապետյանի խափանման միջոցը ճիշտ չընտրած դատավորը պետք է հեռացվի պաշտոնից։ Պետք է հայտնաբերվեն ու պաշտոնանկ արվեն Մայրապետյանին փախցրած պաշտոնյանները։

Վերջապես, կալանք պետք է դրվի Մայրապետյանի բոլոր ակտիվների’ դրամական, անշարժ գույք, հեռուստաընկերություն և այլնի վրա, ապա օրենքով ազգայնացվեն դրանք, որպեսզի



Մայրապետյանը հասկանա, որ փախուստով փրկում է ընդամենը իր ծերացած ու հիվանդ մարմինը, իսկ կորցնում է այն ամենը, ինչին նվիրել է իր ողջ կյանքը, ասել է թե’ հասկանա որ իր ապրածը գրոշ չարժի։ Նույնը անել արդարադատությունից ճողոպրած մյուսների հանդեպ։

Ու ամենն անել օրենքով, օրինական։

Сообщение Սամվել Մայրապետյանն էր մարտի 1-ի արյունոտ օրերին Սիլվա Համբարձումյանի տված միլիոնավոր դոլարների կաշառքը նստեցրել Քոչարյանի մեծ տղու’ Սեդրակի հաշվեհամարներին…Սամվել Մայրապետյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->