>

Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը հանդես է եկել Սամվել Բաբայանի մուտքը ՌԴ 5 տարով սահմանափակելու վերաբերյալ տեղեկության պարզաբանմամբ:




Քոչարյանի զոհերը

Երկրոդ օրն է, ինչ հայկական լրատվադաշտը հեղեղված է Սամվել Բաբայանի մուտքը Ռուսասատանի Դաշնություն 5 տարով սահմանափակելու մասին տեղեկությամբ:





Ի պատասխան լրատվամիջոցների և նրանց ներկայացուցիչների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ նման բովանդակությամբ նյութերը մեկ նպատակ ունեն՝ հոգեբանական ներազդման միջոցով ճնշել հանրային գիտակցությունը, մասնավորապես՝ Ս. Բաբայանի պոտենցիալ ընտրազանգվածին:

Այսպիսի գործելաոճը անկանկալ չէ, քանի որ ավելի քան երկու տասնամյակ հանրությանը սնել են ստահոդ տեղեկություններով՝ նպատակ ունենալով ցանկացած գնով կանխել Սամվել Բաբայանի վերադարձը:


Սամվել Բաբայանի նկատմամբ հանրային ակնհայտ վստահությունն ու համախմբումը բացառում են իշխանությունների վերարտադրությունը, ուստի նրա ընդդիմախոսները շարունակում են հնարավոր և անհնար բոլոր մեթոդներով կանխել անխուսափելին:

Մյուս կողմից՝ նույն աղբյուրները Սամվել Բաբայանին մշտապես կապել են Ռուսաստանի հետ՝ նրան վերագրելով պրոռուսական «մեղքեր»: Նրա մուտքը Ռուսաստան սահմանափակելու մասին տեղեկությունից հետո հարց է ծագում՝ Սամվել Բաբայանը ռուսակա՞ն, թե՞ հակառուսական «պրոյեկտ» է: Հարցի ցանկացած պատասխան չի բխում պատվիրատուների շահերից:



Հարցազրույցներից մեկում Սամվել Բաբայանը նշել էր, որ Հայաստանի նախկին, Արցախի գրեթե նախկին և Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը համընկնում է այնտեղ, որտեղ, պիտի թույլ չտալ իր մասնակցությունը Արցախի հասարակական-քաղաքական կյանքին:

Այն, որ ադրբեջանական մամուլը սիրով արտատպում է նրա մուտքը ՌԴ սահմանափակելու վերաբերյալ տեղեկատվությունը, միանշանակ հասկանալի է, բայց որ հայկական որոշ լրատվամիջոցներն են էքսկլյուզիվի ցանկությամբ տուրք տալիս ասեկոսեներին, առնվազն մատնում է նրանց տերերին:

Сообщение Սամվել Բաբայանը քիչ առաջ հայտարարություն է տարածել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->