>

«Իմ կանխատեսումներով՝ մենք գնում ենք համաճարակի անկման»,- «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսի վերաբերյալ տիրող իրավիճակին:


Նախարարը եթերի ընթացքում անդրադարձել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ իշխանության հասցեին հնչեցրած քննադատություններին, թե դեղատներում անհրաժեշտ պարագաների պակասուրդ կա, և իշխանությունը պատշաճ աշխատանքներ չի արել մի ամիս առաջ:








Քոչարյանի զոհերը

«Պարոն Գագիկ Ծառուկյանը մի քիչ համաշխարհային անցուդարձից այդքան տեղյակ չէ, որովհետև հիմա ամբողջ աշխարհում դիմակների դեֆիցիտ կա ու ձեռք բերել պարզապես հնարավոր չէ, ես ամեն օր դրա մասին կրկնում եմ:


Մենք ունենք բավարար քանակով դիմակներ՝ բժշկական հաստատություններում ըստ ցուցումների օգտագործելու համար:



Պետք չէ շարունակել սերմանել անիմաստ և անհարկի խուճապը հատկապես քաղաքական գործիչների կողմից, որոնք պետք է հանգստության կոչեր անեն՝ անկախ ընդդիմություն կամ իշխանություն լինելուց»,-ասել է Թորոսյանը:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->