>

Այսօր՝ մարտի 4-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 216 շենքի 13-րդ բնակարանում կնոջ դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Սևան Քոչարյանի, ոստիկանապետի օպերգծով տեղակալ Ալիկ Հակոբյանի և ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սահակ Գրիգորյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Ղազարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Աշոտ Խաչատրյանի և Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ։




Քոչարյանի զոհերը

Ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 81-ամյա Ազգանուշ Ս-ի դին։





Ահազանգով դեպքի վայր ժամանած դատական բժիշկը, զննելով դին, հայտնել է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ սպանվածի մարմնի տարբեր մասերին կա դանակի 10 հարվածի հետք։

Տեղում քննչական բաժնի պետ Ս. Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և խմբի ղեկավար, ՀԿԳ ավագ քննիչ Ա. Խաչատրյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Երևանից Հրազդան էին ժամանել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետի առաջին տեղակալ Ալիկ Մամիկոնյանի գլխավորությամբ։


Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Today, on March 4, a brutal murder took place in Kotayk region. Hrazdan Police Department received a call that at around 30:30 a woman was found dead in apartment 136 in Mikroshrjan district of Hrazdan city.

As reported by photojournalist Gagik Shamshyan, the Kotayk Regional Police Department’s operative group arrived with the Chief of Police Sevan Kocharyan, Deputy Chief of Police Alik Hakobyan and the Hrazdan Police Department’s Operative Group with Chief Artak Jaz.

The Kotayk Regional Investigation Department of the Armenian Investigation Committee headed by Sahak Grigoryan, Deputy Head of the Department Hrach Ghazaryan and Senior Investigators Ashot Khachatryan and Karen Grigoryan, especially on important cases, also arrived with the alarm.

Police and investigators found the body of 81-year-old Azganush S. in the living room of the said house.

Сообщение Դաժան սպանություն. գիշերը դանակով կտոր-կտոր են արել…Շամշյանը դեպքի վայրից հայտնում է…միայն իմանաք, թե ում դին են գտել այդ վիճակում..նյարդերից թույլ մարդիկ չդիտեն появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->