>

մարտի 4-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստավել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:

loading...







Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Բուռնազյան 69 հասցեից: Նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել են նաև Էրեբունի վարչական շրջանի դատախազի տեղակալներ Հարություն Խալաթյանը և Սևակ Պողոսյանը:


Այս պահին հանցագործության վայրում զննություն են կատարում Էրեբունու քննիչները և տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագետները: Ավտոտնակի մեջ հայտնաբերվել են արնանման հետքեր:



Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/03/04/1148969/

Today, March 4, shots were fired in Yerevan. At around 6:30 pm, Erebuni Police Department received an alert from the Erebuni Medical Center that two citizens were taken to hospital with gunshot wounds. According to photojournalist Gagik Shamshyan, the operative grou

Сообщение Արդեն մի քանի ժամ, Երևանի կենտրոնում. հնչել են կրակոցներ..ժամանել են մեծ թվով ոստիկաններ, փրկարարներ, սարսափելի տեսարան, հավաքվածները ցնցված են կատարվածից..գետնին վիրավորներ.միայն իմանաք, թե ովքեր են появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin