>

Սիրված, հաջողակ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը այսօր իր երկրպագուներին ուրախացնելու առիթ է տվել: Առիթը նրա հայր դառնալու հանգամանքն է:




Քոչարյանի զոհերը

Այսօր՝ մարտի 4-ին, լույս աշխարհ է եկել Մխիթարյանի առաջներկը: Հայտնի է, որ նորածինը տղա է, և Մխիթարյանը նրան անվանել է իր սիրելի հոր՝ կրկին սիրված ֆուտբոլիստ, վաղամեռիկ Համլետ Մխիթարյանի անունով:





Հիշեցնենք, որ Մխիթարյանը նախորդ տարվա ամռանն ամուսնացավ Բեթիի հետ, ում հետ ընկերություն էր անում մինչ ամուսնանալը:


Սիրելի ֆուտբոլիստի անձնական և մասնագիտական բոլոր նորություններին ուշի ուշով հետևող երկրպագուների աչքից դեռ նախորդ տարվա սեպտեմբեր ամսին չէր վրիպել այն փաստը, որ ֆուտբոլիստի կինը հղի է: Նրանք նման ենթադրությունների էին հանգել ֆուտբոլիստի հրապարակած նկարների և տեսանյութերի հիման վրա:



Սիրելի ֆուտբոլիստին երկրպագուներն արդեն սկսել են ջերմորեն շնորհավորել հայր դառնալու կապակցությամբ:

 

Сообщение Հենրիխ Մխիթարյանը հայր է դարձել появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->