>

Շատ մարդիկ Հնդկաստանն ասոցացնում են հետնախորշերի հետ: Ըստ մասնագետների գնահատականների՝ Հնդկաստանի բնակիչներն ապրում են ավելի վատ պայմաններում, քան աֆրիկյան երկրների բնակիչները: Շուրջ 100 միլիոն հնդիկ ապրում է թշվառների համար նախատեսված թաղամասերում: Հետնախորշերում ապրողները հասանելիություն չունեն մաքուր ջրի, նրանց մոտ բացակայում է կոյուղին, տները երկաթից են կառուցված, իսկ որոշ ընտանիքներ անգամ ապրում են կտորների տակ:




Քոչարյանի զոհերը

Համատարած ու սարսափելի հակասանիտարականությունը հնդիկների համար սովորական երևույթ է, հետևապես դրա դեմ ոչ ոք չի պայքարում:





Աղքատ թաղամասերում շրջելը պարզապես անհնար է: Թե որտեղ է ավարտվում մի տունը, և սկսվում մյուսը, ոչ ոք չգիտի: Այստեղ գոյություն չունեն հասցեներ և քարտեզներ:

Հետնախորշերի բնակիչները լոգանք են ընդունում կեղտոտ գետերում, որոնք միաժամանակ օգտագործում են կարիքները հոգալու համար: Այս հնդիկները գոյատևում են օրական 1 դոլարով և զբաղվում են ծանր ֆիզիկական աշխատանքով:


Հետնախորշերի տարածքում տարատեսակ ապրանքներ են արտադրվում: Պլաստիկ արտադրողների աշխատանքային պայմանները պարզապես անմարդկային են. բնակիչներն ամենուր պլաստիկ են փնտրում, ապա ըստ գույների առանձնացնում դրանք: Այնուհետև պլաստիկը լվացվում է, ազատվում կեղտից ու տիպերից: Ողջ աշխատանքը կատարվում է բաց երկնքի տակ։



Քաղաքային իշխանությունները հետնախորշերը վերացնելու և դրանց փոխարեն լիարժեք բնակավայրեր ստեղծելու բազմաթիվ փորձեր են կատարել: Սակայն դա մեծ ներդրումներ է պահանջում, հետևաբար տասնամյակներ շարունակ իրավիճակը նույնն է մնում:

Հնդկաստանում օգտագործում են նաև երեխաների աշխատանքը և չափազանց քիչ վճարում նրանց: Կանանց ու աղջիկների դրությունը նախանձելի չէ: Ըստ էության, նրանք բեռ են իրենց ընտանիքի համար, որտեղ աշխատում են միայն տղամարդիկ:

Сообщение Կյանքը Հնդկաստանի հետնախորշերում. ինչիպիսի՞ պայմաններում են ապրում թշվառ հնդիկները появились сначала на ԻՆՖՈ-ԺԱՄԱՆՑ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->