ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ԿՐԿԻՆ ՈՒ ԿՐԿԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ
Քոչարյանի զոհերը
Հարգելի ընկերներ, նախ` ցանկանում եմ եւս մեկ անգամ արձանագրել , որ վարկային ոլորտի անբարեխիղճ ու հիմնականում կործանիչ քաղաքականությունը արդեն հայտնի է բոլորին եւս այս հարցից խուսափել պարզապես չեն կարողանալու ոչ մի դեպքում,
հետո` այժմ ոլորտում կատարվող փոքրիշատե բարեփոխումները էական ոչինչ չեն տալու քաղաքացիներին , դեռ մի բան էլ փակուղու առջեւ են կանգնեցնելու:
Գիտենք եւ կույր չենք , որ Հայաստանը լցված է անվերջանալի թվացող խնդիրներով , բայց այս ոլորտի համարձակ , ֆունդամենտալ , թեկուզ միանգամյա ռեֆորմները կարթնացնեն առողջ #վարկավորման շուկան , էապես կբարելավեն քաղաքացիների կյանքի որակը, պետք չէ ընկնել կոսմետիկ եւ ժամանակ ձգող ռեֆորմների հետեւից :
Եւս մեկ անգամ կոչով, հորդորով եւ խնդրանքով դիմում եմ պատկան մարմիններին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ .
Հրավիրեք բոլոր 17 բանկերի եւ 42 վարկային կազմակերպությունների ղեկավարներին, սեփականատերերին կամ բաժնետերերին , փորձեք լուրջ քննարկումներ ծավալել `
ոլորտի բարեփոխման եւ քաղաքացիների վարկային գերծանրաբեռնվածությունը թեթեւացնելու ուղղությամբ, համոզված եմ այս քայլը վաղ թե ուշ պիտի անեք, գուցե հանրաքվեն եւ այլ օրակարգային հարցերը շատ-շատ են ,
բայց սա նույնպես կարեւորագույն խնդիր է , որը միշտ պահվելու է օրակարգում ,մինչեւ էական լուծումներ կամ լուծման խոստումներ չտրվեն : Դեռ այսքանը…
Բանկեր, Վարկեր, Խնդիրներ
Сообщение Կրկին ու կրկին վարկերի մասին․ Գարիկ Ղազարյանը հանդես է եկել վարչապետին ուղղված կարևոր կոչով появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն