>

Երջանկությունը փողով չի չափվում։ Շատերը այս արտահայտության հետ չեն համաձայնվում, բայց այս առակը կարդալուց հետո, հնարավոր է փոխեն իրենց տեսակետը։ Մի հարուստ մարդ որդուն տարավ աղքատների թաղամաս, որպեսզի նա տեսնի, թե ինչպես են ապրում աղքատները։ Նրանք մի քանի օր մնացին այդ թաղամասում՝ մի աղքատ ֆերմերի տանը։


Վերադառնալուց հետո հայրը հարցրեց որդուն, թե ինչ տպավորություն ունի։







Քոչարյանի զոհերը

Որդին պատասխանեց․ « Ես հիացած եմ»։

-Այդ ինչ է քեզ հիացրել, — զարմացած և հիասթափված հարցրեց հայրը։


-Ես տեսա, որ նրանք ունեն չորս շուն, ի տարբերություն մեզ, մենք ունենք մեկին և գանգատվում ենք, որ դժվար է պահելը։ Մենք ունենք լողավազան, որը հասնում է մինչև մեր պարտեզի եզրը, իսկ նրանք ունեն գետ, որը սահման չունի։ Գիշերային լուսավորության համար մենք օգտագործում ենք լամպեր, իսկ նրանց համար վառվում են երկնքի բոլոր աստղերը։Մեր բակը ձգվում է մինչև պարիսպը, իսկ նրանց առջև հորիզոնն է։


Մենք ունենք փոքրիկ հողակտոր, իսկ նրանք՝ դաշտեր։ Մեզ պաշտպանում է մեր պարիսպը, իսկ նրանց՝ ընկերները։ Երբ ես հիվանդ եմ լինում, ինձ դեղ տալիս է սպասուհին, իսկ նրանց երեխաներին՝ իրենց մայրիկը։ Ես հասկացա, թե որքան աղքատ ենք մենք և որքան բան ունենք նրանցից սովորելու։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->