>

Դավիթ Ջալալյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․

Ահազանգ․ Ինչպես երեխաներին ուղեկցել դպրոց տուգանվել և զրկվել բալերից․․․




Քոչարյանի զոհերը

Երևանում երևեկության՝ օր-օրի ծանրաբեռնվելուն և խցանումների ավելանալուն զուգահեռ օրակարգային է դարձել մի խնդիր, որը պահանջում է անհապաղ լուծում։ Խոսքը վերաբերվում է ուսումնական հաստատությունների և մասնավորապես հանրակրթական դպրոցների մոտակայքում ավտականգառների՝ ըստ էության բացակայությանը։


Խաչատուր Աբովյանի թիվ 2-րդ հիմնական դպրոցում սովորող երեխաների ծնողները ահազանգում են, որ վերջին շրջանում ուղղակի անհնար է դարձել դպրոցի մոտ և նույնիսկ հարակից փոխոցներում կայանել ավտոմեքենան, երեխաներին ուղեկցել դպրոց կամ վերցնել դպրոցից։




Ավելին, երեխաներին դպրոց ուղեկցող քաղաքացիները առկա իրավիճակում աննշան խախտումների համար անխնա տուգանվում են և բալային համակարգի ներդրումից հետո զրկվում բալերից։

Կներկայացնեմ թերևս մեկ ցայտուն օրինակ։ Տեսանյութում «Ֆորդ» մակնիշի 15 LA 105 ավտոմեքենայի վարորդը իր փոխադրամիջոցը կայանել է դպրոցի դիմաց՝ հենց Իսահակյան փողոցում։


Տվյալ վայրում ավտոմեքենան մնացել է մոտ երկու րոպե։ Ավտոմեքենան մի փոքր թեք կայանելու համար վարորդը տուգանվել է 5000 դրամով և զրկվել 0․5 բալից։

Տեղի ունեցածի վերաբերյալ դիմում եմ ՀՀ ճանարապրային ոստիկանության պետ ԵգորԿարապետյանին:

Հարգելի պարոն Կարապետյան, հնարավո՞ր է արդյոք ուսումնական հաստատություններին հարող փողոցներում գոնե կարգավորել իրավիճակը և հնարավորություն ստեղծել ծնողներին դպրոց ուղեկցել իրենց երեխաներին։

Հնարավո՞ր է արդյոք առավոտյան և ցերեկային ժամերին, երբ հոսքը դեպի դպրոց ավելի մեծ է, կայանատեղի հատկացնել, որպեսզի ծնողները մոտենան դպրոցին և վերցնեն իրենց երեխաներին։


Արդյոք նորմալ եք համարում ստեղծված իրավիճակը։ Կցանկանայի Ձեր կարծիքը լսել 15 LA 105 պետհամարանիշնորով ավտոմեքենայի տուգանվելու և բալից զրկվելու վերաբերյալ։

Այս տրամաբանությամբ հազարավոր ծնողներ, չունենալով այլընտրանքային տարբերակ, երեխաներին դպրոց ուղեկցելու մի քանի ամսվա ընթացքում կարող են ընդհանրապես զրկվել ավտոմեքենան վարելու իրավունքից։

Խնդրում ենք Ձեզ մասնագիտական գնահատական տալուց զատ, միջոցներ ձեռնարկել ստեղծված իրավիճակին գոնե ժամանակավոր լուծում տալ։

Կանխավ շնորհակալություն։

Ահազանգ․ Ինչպես երեխաներին ուղեկցել դպրոց տուգանվել և զրկվել բալերից․․․Երևանում երևեկության՝ օր-օրի ծանրաբեռնվելուն և խցանումների ավելանալուն զուգահեռ օրակարգային է դարձել մի խնդիր, որը պահանջում է անհապաղ լուծում։ Խոսքը վերաբերվում է ուսումնական հաստատությունների և մասնավորապես հանրակրթական դպրոցների մոտակայքում ավտականգառների՝ ըստ էության բացակայությանը։Խաչատուր Աբովյանի թիվ 2-րդ հիմնական դպրոցում սովորող երեխաների ծնողները ահազանգում են, որ վերջին շրջանում ուղղակի անհնար է դարձել դպրոցի մոտ և նույնիսկ հարակից փոխոցներում կայանել ավտոմեքենան, երեխաներին ուղեկցել դպրոց կամ վերցնել դպրոցից։Ավելին, երեխաներին դպրոց ուղեկցող քաղաքացիները առկա իրավիճակում աննշան խախտումների համար անխնա տուգանվում են և բալային համակարգի ներդրումից հետո զրկվում բալերից։Կներկայացնեմ թերևս մեկ ցայտուն օրինակ։ Տեսանյութում «Ֆորդ» մակնիշի 15 LA 105 ավտոմեքենայի վարորդը իր փոխադրամիջոցը կայանել է դպրոցի դիմաց՝ հենց Իսահակյան փողոցում։ Տվյալ վայրում ավտոմեքենան մնացել է մոտ երկու րոպե։ Ավտոմեքենան մի փոքր թեք կայանելու համար վարորդը տուգանվել է 5000 դրամով և զրկվել 0․5 բալից։Տեղի ունեցածի վերաբերյալ դիմում եմ ՀՀ ճանարապրային ոստիկանության պետ ԵգորԿարապետյանին:Հարգելի պարոն Կարապետյան, հնարավո՞ր է արդյոք ուսումնական հաստատություններին հարող փողոցներում գոնե կարգավորել իրավիճակը և հնարավորություն ստեղծել ծնողներին դպրոց ուղեկցել իրենց երեխաներին։ Հնարավո՞ր է արդյոք առավոտյան և ցերեկային ժամերին, երբ հոսքը դեպի դպրոց ավելի մեծ է, կայանատեղի հատկացնել, որպեսզի ծնողները մոտենան դպրոցին և վերցնեն իրենց երեխաներին։Արդյոք նորմալ եք համարում ստեղծված իրավիճակը։ Կցանկանայի Ձեր կարծիքը լսել 15 LA 105 պետհամարանիշնորով ավտոմեքենայի տուգանվելու և բալից զրկվելու վերաբերյալ։Այս տրամաբանությամբ հազարավոր ծնողներ, չունենալով այլընտրանքային տարբերակ, երեխաներին դպրոց ուղեկցելու մի քանի ամսվա ընթացքում կարող են ընդհանրապես զրկվել ավտոմեքենան վարելու իրավունքից։Խնդրում ենք Ձեզ մասնագիտական գնահատական տալուց զատ, միջոցներ ձեռնարկել ստեղծված իրավիճակին գոնե ժամանակավոր լուծում տալ։Կանխավ շնորհակալություն։

Опубликовано David Jalalyan / Դավիթ Ջալալյան Четверг, 5 марта 2020 г.

Сообщение Ահազանգ․ Ինչպես երեխաներին ուղեկցել դպրոց տուգանվել և զրկվել բալերից․․․ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->