>

«Մեր վերջին մարզային ժողովի ժամանակ մեր օրակարգում եղել է ԵԿՄ գործելաոճի փոփոխության հարցը». «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավոր է՝ Երկրապահ կամավորականների միությունն ընդգրկվի Պաշտպանության նախարարության կազմում:

Միքայելյանը հավելեց, թե չի ուզում փակագծեր բացել առայժմ, ամեն ինչ կլինի, բոլորը կիմանան: «Եվ իրոք, ԵԿՄ-ն պետք է լինի ռեզերվային ուժ, լուրջ ուժ՝ բանակի թիկունքում: Որ առաջին հրահանգի դեպքում բոլորն առաջնագծում լինեն»,- շարունակեց ԵԿՄ նախագահը:




Քոչարյանի զոհերը

Հարցին՝ այսինքն փոփոխություններ են սպասվում ԵԿՄ-ում՝ Միքայելյանը պատասխանեց. «Անկասկած»: Պատասխանելով հարցին՝ նոր, երիտասարդ կադրեր անդամագրվում են ԵԿՄ-ին՝ կառույցի ղեկավարն ասաց, որ Երկրապահին այսօր շատ մարդիկ են անդամագրվում: Նա ընդգծեց, որ բանակին չխանգարելու համար ողջունվում է 45-ից բարձր տարիքի մարդկանց անդամագրումը, կամ դրանից բարձր տարիք ունեցող այն անձանց, որոնք ավելի առույգ են, քան շատ երիտասարդներ:





«Մենք պետք է ձեւավորենք թե՛ գումարտակ կլինի, թե՛ ինչ կլինի, եւ լինենք բանակի կողքին: Այդ պրոցեսներն ընթանում են, կամաց-կամաց բոլորդ կիմանաք, չեմ ուզում ժամանակից շուտ ասել»,- հավելեց Սասուն Միքայելյանը:

Խոսելով հեղափոխությունից հետո երկրապահների վերաբերյալ իրականացվող սոցիալական քաղաքականության փոփոխության մասին՝ Միքայելյանն ասաց. «Գիտեք ոնց, այսքան տարի Երկրապահն իր գործն է արել, պատերազմական վիճակում, նախկին իշխանությունների ժամանակ լինելով սոցիալական շատ ծանր վիճակում, բայց մենք իրականում տենց մեծ սոցիալական խնդիր չենք դրել մեր նախորդ իշխանությունների առջեւ, որովհետեւ անիմաստ էր: Եվ այսօր՝ նոր իշխանությունների օրոք, մենք կամաց- կամաց ամեն ինչ պետք է տանենք օրենքի դաշտ, պետականության վերահսկողության տակ, որպեսզի էդ պրոբլեմներից մենք դուրս գանք: Բնական է, ամեն ինչ քայլ առ քայլ արվում է, Երկրապահի վարչությունը հետեւողականորեն ուզում է կարգավորի էդ ամեն ինչը, որ թերացել են նախորդ իշխանությունները»:


Միքայելյանն ընդգծեց նաեւ, որ մի տեսակ մենք շատ ենք շտապում երկրի բարելավման, բարեկարգման ուղղությամբ պահանջների հարցում: Նրա բնորոշմամբ՝ բոլոր բնագավառներում քանդուքարափ էր, բոլորս գիտենք՝ ով ինչով է զբաղվել.

«Միշտ ասում ենք՝ ոնց որ տեխնիկայով փոս են փորել նախորդ իշխանությունները, այսօր մեր ժողովուրդը պետք է համբերատարությամբ լցվի, կամաց-կամաց բահով լցնենք: Ամենակարեւորը, որ էսօր մեր վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը, ուրիշ քայլերի չպետք է գնա եւ կամաց-կամաց տանում է դեպի բարելավում… Ուրիշ քայլեր ասելով՝ ես նկատի ունեմ՝ ինչ արվել է այս երկրում, դա իսպառ պետք է վերացնել, եւ, ամենակարեւորը, եթե մեր իշխանությունը գնա պատմության գիրկ, մենք պետք է այնպիսի հիմք դնենք, որ էս երկրում իշխանություն ձեւավորի միայն ժողովուրդը, ոչ թե ինչպես 27-ին եղավ (1999 թ. հոկտեմբերի 27-խմբ), որ կրակեցին մեր պետության, պետականության դեմ, եւ մարդիկ եկան իշխանության, ամրապնդեցին իրենց տեղը, եւ արդյունքում մենք ունեցանք այն երկիրը, որ ունենք՝ մասնատված, անջատված»,- ասաց Սասուն Միքայելյանը՝ հավելելով, որ երբ առաջ տարբեր անուններով հայրենակցական միություններ էին ստեղծվում, չէինք հասկանում, որ դրանց նպատակն ազգը մասնատելն էր, որպեսզի ավելի կառավարելի լինի:

Հարց հնչեց նաեւ, թե արդյոք այսօր ապրում ենք այն Հայաստանում, որի մասին Վազգեն Սարգսյանն էր երազում: ԵԿՄ նախագահն ասաց, որ հեղափոխությունը նոր է եղել, շատ բան անցյալում չի թողել, եւ դեռ պետք է ձգտել ապրել այն Հայաստանում, որ, ինչպես Վազգեն Սարգսյանն էր նշում, 21-րդ դարը մերը լինի:



«Նախորդ դարավերջին մենք կարողացանք ծնկի բերել թշնամուն, եւ, ինչպես նշում էր Սպարապետը, այս երկրի սահմանները գծվել են արյամբ եւ պետք է ամրապնդվեն քրտինքով: Ամեն մի հայ պետք է իր բաժին բեռը վերցնի, որ մենք ապրենք այդպիսի Հայաստանում»,- նկատեց Միքայելյանը:

Հարց հնչեց նաեւ սահմանի վիճակի մասին, որին ի պատասխան՝ Միքայելյանն ասաց, որ մեծ լարվածություն չկա, բայց դա կապ չունի, տարբեր պետություններում վերադասավորումներ են, մենք պետք է շատ ուշադիր լինենք ու համախմբված, ամեն պահ ձեռքներս պուլսին պահենք:

Հիշեցնենք, որ այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Այդ առիթով առավոտից ՀՀ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ այցելում են «Եռաբլուր»՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու նրա հիշատակին: «Եռաբլուր» այցելեցին նաեւ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը եւ ուրիշներ:

Сообщение «Միշտ ասում ենք՝ ոնց որ տեխնիկայով փոս են փորել նախորդ իշխանությունները, այսօր մեր ժողովուրդը պետք է համբերատարությամբ լցվի, կամաց-կամաց բահով լցնենք» появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->