>

32 տարեկան տղամարդ եմ, ապրում եմ ծնողներիս հետ, աշխատավարձիս մեծ մասը տալիս եմ մորս, անում եմ տան գործերը, գնումները ես եմ կատարում։ Ուզում եմ առանձնանալ, բայց չեմ կարող, որովհետև ծնողներս առանց ինձ չեն կարողանա։ Ոչ մեկի հետ չեմ ծանոթանում, որովհետև ապագա կնոջս ոչինչ չունեմ տալու։ Դուք կարող եք ասել, որ ես եմ մեղավոր, բայց ես ինքս մեղադրում եմ ծնողներիս, որ մենք այսպես ենք ապրում։

Картинки по запросу "ленивые родители"




Քոչարյանի զոհերը

Մայրս աշխատում է մանկապարտեզում, ամբողջ կյանքում հաշված կոպեկներ է ստացել, սակայն երբեք չի փորձել փոխել ածխատանքը կամ կողմնակի գործ գտնել։ Հայրս մասնագիտությամբ էլեկտրագործ է։ Շաբաթական մի քանի անգամ է գնում աշխատանքի և 2 ժամից տուն վերադառնում։ Հայրս նախընտրում է պառկել բազմոցին՝ հեռուստացույցի առաջ և վատաբանել կառավարությունը։





Картинки по запросу "меня-раздражают-мои-ленивые-родители"


Լավ եմ հիշում, որ երբ փոքր էի, զուրկ էի ամեն ինչից․ ծնողներս միշտ այսքան ծույլ են եղել։ Ընկերներիս մայրիկներն ու հայրիկները 2-3 տեղ էին աշխատում, որ երեխաներին ապահովեն ամեն ինչով, իսկ ես միշտ հնամաշ հագուստով էի և երազում էի նոր խաղալիքների մասին։ Հիմա մեծացել եմ և ստիպված եմ պահել նրանց՝ մոռանալով անձնական կյանքիս մասին։

Ընդ որում, տատիկս դեռ շարունակում է օգնել նրանց․ չնայած մեծ տարիքին՝ նա մաքրուհի է աշխատում, ամեն ամիս մի քիչ գումար է տալիս մորս, որը խնայում է թոշակից և աշխատավարձից։ Ես ամաչում եմ ծնողներիս փոխարեն։



Ատում եմ ծնողներիս՝ մշտապես բողոքող և ամեն ինչից դժգոհ այդ երկու ծույլերիին։ Երկուսն էլ 100 կիլոգրամից ավել են կշռում, բացի ուտելուց և քնելուց էլ ոչ մի բանի մասին չեն մտածում։ Չգիտեմ, արյդոք տականք կլինեմ, եթե հեռանամ տնից և մոռանամ նրանց մասին։

Сообщение Ինձ նյարդայնացնում են ծույլ ծնողներս․․․ չեմ սիրում նրանց, բայց չեմ էլ կարող միայնակ թողնել появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->