>

Վստրեչի Ապերի թոռնուհին վախից կորցրել է խոսելու ունակությունը









Քոչարյանի զոհերը

Երեկ գիշերը ոստիկանների կողմից Վստրեչի Ապեր անունով հայտնի Արամ Վարդանյանի տուն ներխուժելու հետևանքով Վարդանյանի ընտանիքը զգալի նյութական, բարոյական նաև առողջական վնաս է կրել։ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ ոստիկանները գազանաբար են ներխուժել Վարդանյանի առանձնատուն՝ կոտրելով դռները, պատուհանները, վախեցնելով ներսում գտնվող անձանց։ Ներխուժումից հատկապես տուժել է Վարդանյանի 5 տարեկան թոռնուհին։

Աղջիկը վախեցել է ոստիկանների հարձակումից, տան անդամները խնդրել են թույլ տալ՝ երեխային հեռացնեն, հետո ինչ անում են, թող անեն,սակայն ոստիակնները մնացել են անդրդվելի։




Լուսինե Սահակյանը մեզ ասաց, որ դրա հեևանքով վախից պապանձվել է Վարդանյանի թոռնուհու լեզուն, նա կորցրել է խոսելու ունակությունը և տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանական ուժերը նաև քաշքշել են Արամ Վարդանյանի մորը, նոր բերման են ենթարկել նրա եղբորորդուն, այլ անձանց, որոնց մի մասսին ազատ են արձակել, մյուսները դեռ շարունակում են մնալ ոստիկանական բաժանմունքում։ Փաստաբանները փորձել են պարզաբանում ստանալ ոստիկանությունից, սակայն նրանց որևէ մեկը որևէ բացատրություն չի տվել, թե ինչ են անում։

Сообщение Արտառոց․ Վստրեչի Ապերի թոռնուհին վшխից կորցրել է խոսելու ունակությունը․ մանրամասներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->