>

Ի՞նչ է կատարվել Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) տանը․ նրա եղբորորդին բերման է ենթարկվել․

լուսանկարներ
Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը տեղեկացրել էին, որ գիշերը ոստիկանները ներխուժել են Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող Արցախի 17/8 հասցեում գտնվող տներ:




Քոչարյանի զոհերը

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ վերջին շրջանում 50-ից ավելի բերման ենթարկելու դեպք է տեղի ունեցել: Անձինք, որոնք առնչություն են ունեցել Արամ Վարդանյանի հետ, բերման են ենթարկվել՝ իբրև զենք-զինամթերք պահելու կասկածանքով։





«Երեկ գիշեր հարյուրավոր ոստիկաներ շրջապատել էին տարածքը, ներխուժում էին տարբեր տներ: Ընդ որում՝ ոստիկաններից ոչ ոք բացատրություն չէին տալիս, թե ինչ էին անում այստեղ: Մեր հայտարարությունից հետո պարզեցինք, որ ոստիկանները ձերբակալման որոշում են ունեցել:

Մենք մինչև առավոտ եղել ենք ոստիկանությունում՝ պարզելու, թե ինչու են դռները, պատուհանները կոտրում, մեզ բացատրություն չեն տրվել: Նրանց հայտնվելուց 15 րոպե հետո եղել ենք, և ոստիկանները բավականին երկար ժամանակ կոտրում էին մեր ներկայությամբ, և երբ հարց էինք տալիս, թե ինչ գործողություններ են արվում, մեզ չէին պատասխանում»:


Լուսինե Սահակյանը նշեց, որ ոստիկանների մի մասը դիմակավորված էին: Նա նշում է՝ եթե դա խուզարկություն էր, ապա պետք է դատարանի թույլտվությունը, եւ սեփականատիրոջ ներկակությունը լինեին:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ասում է, որ այսօր տեղեկացել են, թե քրեական գործի մասին է խոսքը:

«Եթե որևէ անձի է ոստիկանությունը փնտրում, նրան կարող են հրավիրել ոստիկանություն: Վերջին շրջանում Արամ Վարդանյանը բազմաթիվ անգամ տարբեր կերպ ոստիկանություն է հրավիրվել, և չի եղել որևէ դեպք, որ չներկայանա: Նման դեպքում երեկվա գործողությունները տրամաբանության մեջ չեն տեղավորվում»:



Փաստաբանները նշեցին, որ իրականացված գործողություններից հետո հանդիպել են Արամ Վարդանյանի հետ, բայց հիմա որտեղ է նա՝ չգիտեն: Նրանք նշեցին, որ տնից բերման են ենթարկել երեք հոգու, որոնցից մեկը Արամ Վարդանյանի եղբորորդին է:

Նշենք, որ այս պահին եւս Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) տանը ոստիկանության կողմից խուզարկություն է իրականացվում:

Ովքե՞ր կնշանակվեն ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի պաշտոններում. վարչապետը որոշում ունի
Ովքե՞ր կնշանակվեն ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի պաշտոններում. վարչապետը որոշում ունի
Արցախի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է արել
Արցախի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է արել
Երբևէ ծրարով կամ առանց դրա փող ստացե՞լ եք. հարց նախարարին
Երբևէ ծրարով կամ առանց դրա փող ստացե՞լ եք. հարց նախարարին
Արդյո՞ք Ամուլսարի հարցը կդրվի հանրաքվեի
Արդյո՞ք Ամուլսարի հարցը կդրվի հանրաքվեի

«Ա1+» հեռուստաընկերություն, «Մելտեքս ՍՊԸ»
Երևան, Բուզանդի 1/3, 5րդ հարկ
+374 (10) 58 54 27, +374 (10) 56 16 18
a1plus@a1plus.am, info@a1plus.am

© 2001 — 2020 «A1Plus.am» Հայաստան.
Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «A1Plus.am»-ին պարտադիր է:
Մշակված է MATEMAT-ում

Сообщение Ի՞նչ է կատարվել Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) տանը․ նրա եղբորորդին բերման է ենթարկվել․ լուսանկարներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->