>

Առողջապահության նախարարի սոցցանցային գրառումից իմանում ենք, որ Կառավարության այսօրված օրակարգում ընդգրկված մի շարք հարցերի թվում քննարկվել և ընդունվել են նաև մի շարք որոշումներ, որոնք վերաբերվում են քաղաքացիների առողջապահությանը: Սոցցանցային հրապարակմանը նախարարը կցել է նաև տեսանկարահաված նյութը՝ ներկայացնելով մասնավորապես այն որոշումները, որոնք հավանության են արժանացել և ընդունվել:




Քոչարյանի զոհերը

Այսպիսով՝ ըստ այդմ, բոլոր տասնհինգի շեմն անցած աղջիկները անվճար կարող են անցնել վերարտադրողական առողջության պահպանման համար անհրաժեշտ բոլոր համապատասխան բժշկական հետազոտությունները:




Համապատասխան բժշկական հետազոտություններն անվճար անցնելու իրավունք են ստանում նաև բոլոր նոր ամուսնացած զույգերը:
Բացի այս ամենը, հղիները կգտնվեն ավելի ընդլայնված բժշկական հսկողության ներքո՝ նախածննդյան և հետծննդյան բարդություններից հնարավորինս խուսափելու համար:


Նախարարը տեղեկացնում է, որ նմանօրինակ որոշումներ կայացնելիս առաջնային և կենտրոնական են համարել երկրում ծնելիության մակարդակի բարձրացման գաղափարը: Ըստ երևույթին, բոլոր որոշումներն ուղղված են ծնեիության խթանմանը և անվտանգ հղիության ապահովմանը:


Կից ներկայացնում ենք նախարարի համապատասխան հրապարակումն ամբողջությամբ:

Նիստ 2 05.03.2020թ.

‼Այսօր ընդունվեց կառավարության մի որոշում, որի համաձայն այսուհետ.✅ Բոլոր 15 տարեկան աղջիկները պետական պատվերի շրջանակներում իրենց առողջության առաջնային պահպանման հաստատություններում կանցնեն հատուկ սքրինինգային հետազոտություններ` ուղղված իրենց վերարտադրողական առողջության պահպանմանը:✅ Բոլոր նոր գրանցված ամուսնական զույգերը մինչև հղիությունը պլանավորելը պետական պատվերի շրջանակներում իրենց առողջության առաջնային պահպանման հաստատություններում կարող են անցնել հետազոտությունների մի նոր փաթեթ` վերարտադրողական առողջության խնդիրները հայտնաբերելու համար:✅ Կընդլայնվեն հղիների նախածննդյան հսկողության ծավալները` ընդգրկելով ավելի շատ հետազոտություններ պետական պատվերով մատուցվող ծառայությունների շրջանակներում:Այս բոլոր պետական ծրագրերը նպաստելու են ծնելիության խթանմանը մեր երկրում:Մանրամասները` http://moh.am/#1/2658#ՀասանելիԱռողջապահություն#ՈրակյալԲուժօգնություն

Опубликовано Arsen Torosyan Четверг, 5 марта 2020 г.

Сообщение Ուշագրավ. Այսօր ընդունվեց կառավարության մի որոշում, որի համաձայն այսուհետ բոլոր 15 տարեկան աղջիկները появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->