>

Արցախի Հանրապետության կառավարությունն իրազեկում է, որ մի շարք գերատեսչությունների ներգրավմամբ իրականացվում են համալիր միջոցառումներ՝  սուր շնչառական վարակների և նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու ու հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու համար: Այս մասին հայտնում են ԱՀ պետնախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:




Քոչարյանի զոհերը

Ընդհանուր առմամբ, ախտորոշումը ճշտելու նպատակով, երեք տասնյակից ավելի փորձանմուշ է ուղարկվել ՀՀ, և ըստ առողջապահության նախարարության տրամադրած տվյալների՝ առայսօր բոլոր պատասխանները բացասական են:





Այս պահի դրությամբ ևս երկու կասկածելի դեպքի փորձանմուշ  ուղարկվել են ՀՀ և գտնվում են հետազոտման փուլում:


Խնդրում ենք վստահել միայն կառավարության եւ պաշտոնական մարմինների կողմից տարածվող լուրերին՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները։

Կառավարությունը շարունակում է իրականացնել արդյունավետ և կանխարգելիչ միջոցառումներ:



 

Сообщение Կորոնավիրուսի երկու կասկածելի դեպք. Արցախի կառավարության հայտարարությունը появились сначала на ԻՆՖՈ-ԺԱՄԱՆՑ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->